Ժամանակ առ ժամանակ դադարեցվում է երթևեկությունը Վրաստանի տարածքում

loading...

thumb_medium-472x265

Загрузка...

Վրաստանում ՀՀ դեսպանատունը զգուշացնում է

Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա «Վրացական ռազմական ճանապարհ» ՍՊԸ-ն՝ ժայռեր մագլցողների միջոցով իրականացնում է ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրում, որի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես կանգնեցնել ավտոմեքենաների երթևեկությունը:

Մասնավորապես, նախատեսվում է ճանապարհը փակել օրական մի քանի անգամ 2 ժամով հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ առավոտյան ժամը 07:00-ից- երեկոյան ժամը 18:00-ը ընկած ժամանակահատվածում:
Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո:


a55
աղբյուր Ժամանակ առ ժամանակ դադարեցվում է երթևեկությունը Վրաստանի տարածքում


Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր