Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

Загрузка...

178

2016 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում կազմակերպվել է ակցիա՝ երեխաների խնամքի և տեսակցության հետ կապված դատական ակտերի կատարման առնչությամբ։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Հարկադիր կատարման ծառայության Տեսչական և վերլուծական բաժնի պետը, որին և ակցիայի մասնակիցները ներկայացրել են գրավոր հարցադրումներ։

Ակցիայի մասնակիցների հարցադրումներն ուսումնասիրվել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից և 2016 թվականի նոյեմբերի 2-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Լ. Արտաշեսյանը և Տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գ. Միրիջանյանը հարցադրումների հեղինակներին ընդունել են և նրանց հետ մանրամասն քննարկել դրանք։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով կատարողական վարույթներում անձնական և ընտանեկան գաղտնիք պարունակող տեղեկությունների առկայություն,՝ Հարկադիր կատարման ծառայությունը ձեռնպահ է մնում քննարկման արդյունքների հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելուց՝ նպատակ ունենալով չվնասել քննարկվող կատարողական վարույթների կողմերի և երեխաների շահերը։

ԴԱՀԿ


Source: http://www.andradardz.am/

ՓԱԿԵԼ
ActionTeaser.ru - тизерная реклама