Կարագեր. Մոուրինյուն լավ է մարզում Մխիթարյանին

Загрузка...

5484-thumb1

Անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջեյմի Կարագերը, ով այժմ աշխատում է «Sky Sports»-ում, վերլուծել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը:

 

«Մխիթարյանը նոր է Պրեմիեր լիգայում: Նա սարսափելի տեսք ուներ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի առաջին կեսում: Այդ պատճառով նրան փոխարինեցին:

 

Հենրիխը վնասվածքների խնդիրներ ուներ և չէր կարողանում վերադառնալ թիմ: Մարդիկ հարցնում էին դրա պատճառը: Հնարավոր է, որ նա այնքան էլ լավ մարզավիճակում չէր: Մխիթարյանը մարզվում էր այլ կերպ, նա այլ մարզիչ ուներ:

 

Այժմ Միկին վերջին չորս խաղերում խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: Գուցե սկսենք ասել, որ Ժոզե Մոուրինյուն նրան լավ է մարզում: Մխիթարյանի ներկայիս մարզավիճակի հարցում Մոուրինյուն, հնարավոր է, իր ավանդն ունի` մինչև այդ նրան այդպիսի վերաբերմունքի արժանացնելու համար»,- ասել է Կարագերը «Sky Sports»-ի եթերում:

https://shabat.am/am/article/104747/Karager.-Mourinyun-lav-e-marzum

Загрузка...

ՓԱԿԵԼ
-->
ActionTeaser.ru - тизерная реклама