Զովունիում և Հրազդանում շմոլ գազից և փայտի վառարանի ծխից թունավորման դեպքեր են արձանագրվել

loading...

shtap-11

Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում դեկտեմբերի 12-­ին, ժամը 00.55-­ին հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1965 թ. ծնված Սեյրան Հ.­-ն, 1965 թ. ծնված Ծովինար Պ.­-ն և 1996 թ. ծնված Սարգիս Հ.­-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վեջիններս թունավորումը ստացել են Զովունի գյուղի թիվ 132 տանը՝ գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Հանգամանքները պարզվում են:

Загрузка...

Դեկտեմբերի 10-­ին, ժամը 23.20-­ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1999 թ. ծնված Աշխեն Մ.­-ն, 2006 թ. ծնված Արթուր Մ.-­ն և 1946 թ. ծնված Ամալյա Դ.­ն-:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են իրենց տանը, փայտի վառարանի ծուխը ներս լցվելու հետևանքով:


Նման նյութեր  

loading...
Загрузка...
-->

ՓԱԿԵԼ