Ձեռքերի թմրության պատճառները

Գրեթե բոլորին ծանոթ է առավոտյան ժամերին ձեռքերի թմրությունը: Այդպիսի թմրություն կարող է առաջանալ, նույնիսկ փոքրիկ և լիովին առողջ երեխաների մոտ: Իսկ ինչո՞ւ է այն առաջանում և որո՞նք են այդ երևույթի պատճառները: Փորձենք պարզել:

Загрузка...

 

  1. Եթե բարձը, որի վրա քնում եք, շատ մեծ է կամ շատ փոքր, պարանոցի ոչ ճիշտ դիրքը կարող է ձեռքերի թմրություն հրահրել: Քնի ժամանակ նաև գլխի ոչ ճիշտ դիրքը  կարող է ոչ միայն ծոծրակի ցավեր, այլև պարանոցի մկանների լարվածություն հրահրել, որոնք սեղմում են անոթները և արյունն անբավարար քանակությամբ է հյուսվածքներ մղվում, այսինքն, խանգարվում է արյան շրջանառությունը, այդ թվում և վերին վերջույթների արյան մատակարարումը: Փորձեք բարձը մի փոքր իջեցնել, որպեսզի մարմնի դիրքին հարմար բարձրություն լինի:
  2. «Ամուսնական գիշերվա համախտանիշ» են անվանում տղամարդկանց ձեռքերի թմրության պատճառներից մեկը, որը նույնպես կապված է քնի ժամանակ գլխի դիրքի հետ: Բանն այն է, որ հաճախ կինը գլուխը դնում է ամուսնու ուսին, դրանով իսկ փակելով զարկերակն ու հրահրելով ձեռքերի թմրություն:
  3. Երբեմն ձեռքերը թմրում են սկալենուսի մկանների սպազմի պատճառով: Սկալենուսը լատիներենից թարգմանաբար նշանակում է «աստիճան»: Աստիճանական մկանները տեղակայված են պարանոցի ստորին ողների և առաջին կողի տակ: Պարանոցային օստեոխոնդրոզ հրահրում են աստիճանական մկանները, որոնք սեղմում են զարկերակը: Խանգարվում է արյան հոսքը և ձեռքը թմրում է: Սկալենուսի սպազմի երևույթը կոչվում է աստիճանական մկանների համախտանիշ կամ սկալենուս-համախտանիշ:

 

Ձեռքերի թմրության գիտական անվանումը պարեստեզիան է: Որոշ պատճառներ արդեն նշվեցին և դրանց դեմ կարելի է հեշտությամբ պայքարել: Եթե չի ստացվում ընտրել հարմար բարձր, ապա հարկ է դիմել մասնագետի` մանուալ թերապևտին:

 

Սակայն մի շարք դեպքերում, ձեռքերի գիշերային զգայունության կորուստը կարող է  որպես տագնապալի նշան համարվել, որը պահանջում է բժշկական առավել լուրջ միջամտություն:

 

Նման ախտանիշը կարող է ցույց տալ, որ զարկերակում տրոմբ է գոյացել: Երկարատև թմրությունը, որը տևում է մեկ ժամից ավելի, կարող է ձեռքերի հյուսվածքների անդառնալի ախտահարման պատճառ  դառնալ, դրա համար հարկ է, ինչքան հնարավոր է շուտ,  դիմել բժշկի:

 

Երբեմն, թմրությունը վկայում է դաստակային համախտանիշի  մասին: Դաստակից նյարդն անցնում է մատներով և այն ուղին, որով դա անցնում է, շատ նեղ է: Մեծ ծանրաբեռնվածության դեպքում դաստակի վրա նեղացած ուղին սեղմում է միջին նյարդը: Դա, մասնավորապես, լինում է համակարգչի առջև երկար ժամանակ աշխատելիս:

 

Ձեռքերի թմրության յուրաքանչյուր դեպք պահանջում է անհատական մոտեցում, հետազոտություններ և բուժում:


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր