ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ՀՐԱԺԱՐՎԵՔ ԱՅՍ 20 ԲԱՑԱՍԱԿԱՆ ՄՏՔԵՐԻՑ

Загрузка...

Ներկայացնում ենք ամենատարածված 20 բացասական մտքերը, որոնց շատերը արդեն վաղուց ընտելացել են, որոնցից իրականում անհրաժեշտ է խուսափել:

1. Իմ երազանքներն ու նպատակները կսպասեն: Դրանք չեն կարող սպասել, քանի որ սպասելը կորցնում է իրականանալու տիեզերական ուժը, քանի որ դրանց հանդեպ ձգտումն է փոքրանում:

2. Ես ժամանակ չունեմ: Իրականում այս արտահատությունն ավելի կիրթ կամ հնարավոր է՝ միամիտ միջոց է, որն ասվում է «դա այդքան էլ կարևոր չէ ինձ համար» արտահայտության փոխարեն:

3. Ես բավարար չափով տաղանդավոր չեմ: Դա ասելու փոխարեն ավելի ճիշտ կլինի՝ կենտրոնանալ և զբաղվել ինքնակրթությամբ:

4. Այդ խնդիրը չափազանց բարդ է:

5. Ես դեռ պատրաստ չեմ: Ոչ ոք իրեն պատրաստ և հարմարավետ չի զգում որևէ նոր բան սկսելուց առաջ: Միշտ պետք է պատրաստ լինել խելամիտ ռիսկերի գնալուն:

6. Ես չեմ կարող ամեն ինչ մի փոքր լավ անել: Կյանքը պատերազմ է, և եթե մարտի արդյունքում չեք ստանում այն, ինչ ցանկանում էիք, նշանակում է՝ դուք իրականում այլ բանի կարիք ունեիք:

7. Ես անհաջողակ եմ: Իրական անհաջողությունը որևէ բան անելու անընդունակությունն է, պարզապես՝ անհրաժեշտ է համբերել, որպեսզի փոքր քայլերը տանեն դեպի մեծ հաղթանակներ:

8. Ես ցանկանում եմ, որ ամեն ինչ ավելի դյուրին լինի: Պայքարն ու դժվարությունները որևէ բան փոխելու բնականոն միջոցներն են, այդ իսկ պատճառով առաջացած վախը դեռևս անհաջողության խորհրդանիշը չէ:

9. Մյուսների մոտ շատ ավելի լավ է ստացում, քան ինձ մոտ: Եթե իրականում հաջողության հասնելու ցանկություն կա, պետք է դադարել համեմատվել:

10. Ես ուրախանալու պատճառներ չունեմ: Պետք է մի կողմ դնել նմանատիպ բացասական մտքերը և շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունեք, որպեսզի ստանաք այն, ինչ դեռևս չունեք:

11. Իմ թերությունները շատ են: Ընդամենը պետք է հիշել՝ երբ մարդն ինքն իր հետ ներդաշնակ է զգում, անգամ նրա թերություններն առավելություն են թվում:

12. Ես չունեմ այն օգնությունը, որի կարիքը զգում եմ: Շրջապատում շատ ավելի մեծ թիվ են կազմում քննադատությունները, այդ իսկ պատճառով դրա փոխարեն ոգեշնչեք և ոգեշնչվեք:

13. Ես մեկ այլ մարդու համար լրացուցիչ ժամանակ չունեմ: Միայնակ անհնարին է մեծ հաջողությունների հասնել, և շատ կարևոր է՝ գնահատել շրջապատող մարդկանց, ինչպես նաև՝ սովորել օգտագործել «շնորհակալություն», «ես քեզ սիրում եմ», «ես ներողություն եմ խնդրում», «ես հպարտանում եմ քեզանով» արտահայտությունները:

14. Իմ մտերիմ հարաբերությունները կարող են սպասել: Դրանք հնարավոր չէ արագ նվաճել կամ վաստակել, դրանք պետք է կառուցել ամենօրյա ջանքերի շնորհիվ:

15. Ես իմ խոստումը խախտում եմ միայն մեկ անգամ: Մեկ անգամը կարող է կրկնվել ու կրկնվել:

16. Մեկ աննշան սուտը չի վնասի: Սուտը լուրջ հիվանդություն է, որը զարգանում է դանդաղ տեմպերով:

17. Նրանք հոգ են տանում իմ մասին, սակայն չափազանց զբաղված են իրենց տված խոստումներն իրականացնելու համար: Արժի մեկընդմիշտ հիշել, որ եթե դուք թանկ եք դիմացինի համար, նա ժամանակ և տարբերակ կգտնի խոստումներն իրականացնելու համար:

18. Ես երբեք չեմ արտասվում: Կարիք չկա ամաչել սեփական արցունքներից, քանի որ առանց զգացողությունների մարդիկ ռոբոտի են վերածվում:

19. Ես չեմ ցանկանում ներողամիտ լինել: Առաջ գնալու համար պետք է սովորել բաց թողնել անցյալը և ներել բոլոր ցավեցրած մարդկանց, այլապես նրանք մշտապես կհետևեն ձեզ:

20. Իմ սիրտը շատ անգամներ է կոտրվել, որպեսի կրկին ռիսկի գնամ: Դժվար է կոտրվելուց հետո կրկին ոտքի կանգնել, սակայն հաղթահարելով այն՝ պետք է մոռանալ և առաջ շարժվել ազատ հոգով:

http://fbh.am/posts/5890


Загрузка...

ՓԱԿԵԼ