ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂԸ ՎՆԱՍԱԿԱՐ

Գիտնականները կարծում են, որ աղի չափազանց շատ օգտագործումը ծերացնում է: Իսկ որքա՞ն աղ է մարդուն անհրաժեշտ: ԱՀԿ-ն սահմանել է օրական 5 գր աղի չափաքանակը, իսկ մարդն օրական օգտագործում է 9-12 գր աղ:

Թիրախը երիկամներն ու անոթներն են:

Աղը կոշտացնում է անոթները, խաթարում անոթների աշխատանքը։ Անոթները չեն կարողանում լայնանալ, հետո՝ իրենց հիմնական ձևին վերադառնալ: Այդ պատճառով արագանում է սրտի աշխատանքը և բարձրանում արյան ճնշումը: Աղը դժվարացնում է նաև երիկամների աշխատանքը: Շատ աղ օգտագործելու դեպքում օրգանիզմն աշխատում է նաև գիշերը՝ քնած ժամանակ, ինչի հետևանքով առավոտյան արյան ճնշումը բարձրանում է:

 

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...