​Յոդով վանդակների ազդեցությունը

Վանդակի օգնությամբ կարելի է պարզել՝ օրգանիզմում յոդի պակաս կա՞,թե ոչ: Կարելի է հազը բուժել, մրսածությունն ու հարբուխն անցկացնել, վնասվածքների ապաքինումն արագացնել, իսկ կանանց օգնում է նաև հղիության շրջանում լրացնելու յոդի պակասը: Ինչպե՞ս պետք է յոդով վանդակ անել, որ այն ճիշտ ազդի: Բամբակը կամ ականջները մաքրելու համար նախատեսված բամբակյա գլխիկը թաթախել 5%-անոց յոդի լուծույթի մեջ ու վանդակ նկարել. գերազանց տարբերակ են համարվում 1 քսմ-անոց «բջիջ-քառակուսիները»: Մաշկից թափանցելով մկանահյուսվածքի մեջ ու արունատար անոթներ՝ յոդը ոչնչացնում է ախտածին միկրոօրգանիզմները: Վանդակի արդյունավետության գաղտնիքն այն է, որ որոշակի չափսի «բջիջ-քառակուսիները» բակտերիաների խմբերն իրարից անջատում են ու դրանք արագ ոչնչանում են: Յոդը հատկապես հիանալի պայքարում է այն բակտերիաների դեմ, որոնք օրգանիզմ են թափանցում մաշկի ծակոտիներիով: Երբ օրգանիզմը յոդի անբավարարություն ունի Վիճակագրության համաձայն՝ մոլորակի բնակչության մեկ երրորդը յոդի անբավարարություն ունի, ինչը վահանագեղձի թերֆունկցիայի պատճառ է դառնում, իսկ հղի կանանց համար դա վտանգավոր է ֆիզիկական ու մտավոր արատով երեխա ծնելու հավանականությամբ: Ինչպես ասվեց, յոդի վանդակներով կարելի է որոշել՝ օրգանիզմում յոդի քանակը բավարար է, թե ոչ: Դրա համար հետազոտություն անցնելը պարտադիր չէ: Օրինակ՝ ազդրի ներսի կողմից կամ ուսին կարելի է յոդ քսել, ու եթե 3 ժամից դրա հետքն անգամ չի մնում, ուրեմն պետք է բժշկի մոտ շտապել, որ նա յոդի դեֆիցիտի բուժման ամենաարդյունավետ միջոցները նշանակի: Իսկ եթե յոդը ներծծվում է մաշկի մեջ 6-8 ժամում, ապա կնշանակի՝ փոքր խնդիրներ կան, սակայն դրանք հնարավոր է լուծել օրաբաժնի մեջ ծովաձուկ, ծովամթերք, ծովակաղամբ կամ այդ տարրով հարուստ այլ մթերք ներառելով: Առողջ մարդկանց մոտ յոդի հետքերն աննկատ են դառնում մեկ օրից: Մրսել ես՝ յոդով վանդակ արա, կանցնի Ինչո՞վ է օգտակար յոդով վանդակը մրսածության ու հարբուխի ժամանակ: Մրսածության հիվանդություններից ազատվելու համար առաջարկվող միջոցը լավագույն լուծումն է: Յոդն այս դեպքում քսում են բարակ շերտով ու կոկիկ գծերով քթի միջնապատին ու ռունգներին: Պետք է զգույշ կատարել դա, քանի որ դեմքին ու պարանոցին յոդից այրվածքներ ստանալու հավանականությունը շատ մեծ է. մաշկը կարող է կարմրել ու կլպվել: Մրսածության դեպքում լավ կլինի վանդակներ անել ոտնաթաթերին ու ձկնամկանի շրջանում: Յոդով վանդակ՝ վնասվածքների դեպքում Յոդն օգնում է նաև կապտուկի դեպքում, պարզապես ճիշտ չէ անմիջապես վնասվածք ստանալուց հետո յոդ քսել: Բանն այն է, որ անգամ աննշան վնասվածքն ուղեկցվում է հյուսվածքների այտուցով, իսկ յոդի գրգռող ազդեցությունը չի կարող նպաստել դրա ներծծմանը: Գրագետ մոտեցումը ենթադրում է վնասվածքը ստանալուց անմիջապես հետո դրա վրա սառը թրջոց դնել, ասենք՝ կտորի մեջ փաթաթած սառույցի կտորով, իսկ հաջորդ օրը միայն յոդով մշակել: Յոդով վանդակ՝ հղիության ժամանակ Այն կանայք, որոնք պատրաստվում են մայրանալ, կարող են յոդով վանդակով լրացնել օրգանիզմում յոդի անբավարարությունը: Բացի այդ, դրանով կարելի է նաև մրսածության դեմ պայքարել: Մի՞թե հրաշալի այլընտրանքային տարբերակ չէ: Չմոռանանք, որ հղիության ընթացքում շատ ու շատ միջոցներ հակացուցված են, իսկ սա բնական է, պարզապես պետք է խորհրդակցել բուժող բժշկի հետ ու առողջության հարցում ծայրահեղություններից ձեռնպահ մնալ: Իսկ ի՞նչ գիտենք յոդի մասին Յոդի անվանումն առաջացել է հունարեն «յոդես» բառից, ինչը նշանակում է՝ մանուշակագույն: Բանն այն է, որ հենց այդ գույնի է յոդը գազային վիճակում: Յոդի բազմաթիվ իզոտոպներ են հայտնի, բոլորը ռադիոակտիվ են, բացի I-127-ից: Պինդ վիճակում այն սև գույնի է, կապույտ երանգով ու փայլուն: Յոդը հեղուկ վիճակում չի հանդիպում: Վահանագեղձին յոդ անհրաժեշտ է թիրօքսին ու տրիյոթիրոնին հորմոնի մշակման համար: Յոդի անբավարարությունը հանգեցնում է գեղձի փքման: Յոդի անբավարարությունը մտավոր հետամնացության հիմնական պատճառն է համարվում: Յոդի ավելցուկի, ինչպես նաև անբավարարության ախտանշանները միանման են: Ի դեպ , կան մարդիկ, որոնք գերզգայունություն ունեն յոդի նկատմամբ. նրանց մաշկին յոդ քսելու հետևանքով կարող է ցան առաջանալ: Հազվադեպ դեպքեր են արձանագրվել, երբ յոդի կիրառումը հանգեցրել է ալերգիկ՝ անաֆիլակտիկ շոկի: Յոդը հայտնաբերել է ֆրանսիացի քիմիկոս Բերնար Կուրտուան 1811 թ.: Քիմիկոսը տաքացնում է ծովի ջրիմուռների մոխիրը ծծմբաթթվի մեջ ու նկատում մանուշակագույն ծուխ: Կոնդենսացվելով այդ ծուխը վերածվում է բյուրեղային գոյացության, որը Կուրտուան անվանում է «X նյութ» : Այդ բացահայտման մասին Կուրտուայի ընկերները հետևյալ պատմությունն են թողել: Կուրտուան մի կատու ուներ, որը սիրում էր ճաշի ժամանակ նստել իր տիրոջ ուսին: Կուրտուան հաճախ էր լաբորատորիայում ճաշում, ու մի անգամ կատուն, ճաշի ժամին ինչ-որ բանից վախենալով՝ ցատկում է հատակին, սակայն ընկնում է լաբորատորիայի սեղանի կողքին դարսված շշերի վրա: Դրանցից մեկի մեջ Կուրտուան ջրիմուռների մոխիր էր լցրել փորձի համար, իսկ մյուսի մեջ ծծմբաթթվի խտանյութ էր: Կատվի անհաջող ցատկի հետևանքով այդ շշերը կոտրվում են, դրանց պարունակությունը խառնվում է ու հատակից մանուշակագույն ծուխ է սկսում բարձրանալ, որը լաբորատորիայի իրերին է նստում սև-մանուշակագույն, մետաղական փայլով ու սուր հոտով բյուրեղների տեսքով: Դա էլ նոր քիմիական տարրն էր՝ յոդը: 1813-ին բրիտանացի քիմիկոս Հեմֆրի Դևին ենթադրեց, որ հայտնաբերված նյութը քիմիական տարր է՝ նման քլորին, ու առաջարկեց այն անվանել յոդին՝ մանուշակագույնի ու գազանման ձևի համար: Յոդը բավականաչափ չի խտանում ինքնուրույն բյուրեղ ձևավորելու համար: Յոդ են պարունակում ծովի ջրերը, ջրիմուռները, ոստրեները:

(Visited 7 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր