ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել iPhone 8-ի համար անլար լիցքավորման սարքերի թեստավորման մասին

loading...

191

Загрузка...

Թայվանի Hon Hai Precision Industry ընկերությունը, որը մտնում Է Foxconn Technology Group-ի մեջ, անլար լիցքավորման մոդուլներ Է թեստավորում iPhone սմարթֆոնների հաջորդ, ութերորդ շարքի համար, որը 2017 թվականին կթողարկվի հեռախոսների 10-րդ տարեդարձի առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Nikkei Asian Review հրատարակությունը՝ վկայակոչելով ճյուղի մի աղբյուրի:

«Սակայն Apple-ի նորացված սարքերում այդ գործառույթի ավելացման հնարավորությունը վերջին հաշվով կախված կլինի այն բանից, թե հետագայում Foxconn-ն արդյոք կկարողանա արտադրողականության գործակիցը բարձրացնել մինչեւ բավարար մակարդակ»,-հավելել Է աղբյուրը:

Բացի այդ, դեռեւս պարզ չԷ՝ ցանկանում Է արդյոք Apple-ը անլար լիցքավորման հնարավորությունը ներդնել iPhone-ի բոլոր այն մոդելներում, որոնք թողարկվելու են 2017 թվականին, թե միայն դրանց մի մասում:

Apple-ը եւ Foxconn-ը չեն մեկնաբանում Nikkei-ի նյութը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Source: http://www.andradardz.am/


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր