«Ժողովուրդ». Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցը մոլորեցնում է հաճախորդներին

Загрузка...

«Տևական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք դժգոհում են Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցի գործելաոճից։ Բանն այն է, որ հյուրանոցային համալիրի պաշտոնական կայքէջում նորապսակներին վերաբերող «հատուկ առաջարկ» կա տեղադրված, որտեղ նշված է, որ հյուրանոցը 3 օրով և 3–անգամյա սննդով սենյակ ամրագրելու դեպքում ևս մեկ օր անվճար սենյակ կտրամադրի։ Բայց երբ մարդիկ գայթակղվում և զանգահարում են, պարզ է դառնում, որ հյուրանոցի տնօրինութանը պարզապես խաբում է քաղաքացիներին և մոլորեցնում նրանց։ Հեռախոսով տեղեկացնում են, թե առաջարկը հատուկ չէ, և ակցիան ավարտվել է։ Մինչդեռ կայքէջում այդ մասին ոչ մի տեղեկություն չկա, իսկ մոլորեցնող առաջարկը կայքէջից չի հանվել։ «ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց հյուրանոցի տնօրինության հետ, որտեղից մեզ անտարբեր տոնով հորդորեցին «հանգիստ մնալ», քանի որ իրենք բոլոր հետաքրքրվողներին զանգով մանրամասն բացատրում են, որ անվճար սենյակ չեն կարող տրամադրել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Загрузка...

ՓԱԿԵԼ