Նիգերիայում «պլաստիկ» բրնձով լի պարկեր են առգրավվել. այն պետք է վաճառվեր նախատոնական շրջանում

loading...
Загрузка...

Նիգերիայում առգրավվել է 102 պարկ «պլաստիկ» բրինձ, որը մաքսանենգել են անբարեխիղճ գործարարները: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում անելով երկրի մաքսային ծառայությանը:

 

Մաքսային ծառայության ղեկավար Հարունա Մամուդուի խոսքով` կեղծ բրինձը եփելուց հետո կպչուն է դառնում և «միայն Աստված գիտի, թե ինչ տեղի կունենար», եթե մարդիկ ուտեին այն:

Աղբյուրը մանրամասնում է, որ կեղծ բրինձը պետք է վաճառվեր խանութներում տոնական շրջանում: Այժմ իրականացվում է հետաքննություն՝ պարզելու համար, թե որքան կեղծ բրինձ է արդեն վաճառվել:

http://www.tert.am/am/news/2016/12/21/nigeria-plastic-rice/2230717


Ինչպես մաքրել այրված արդուկը  

Загрузка...