Սուրճը կատարյալ է կիտրոնով

loading...

Ձմռանը կիտրոնով կարելի է խմել ոչ միայն թեյը, այլեւ սուրճը: Այն, իհարկե, նույնքան արագ չի պատրաստվում, որքան սովորական սուրճը, բայց, փոխարենը, ստացած հաճույքը նույնքան տեւական է: Ներկայացնում ենք կիտրոնով սուրճի պատրաստման եղանակը չորս բաժնի համար. վայելե’ք այն ընկերների հետ: Պահանջվում է’ • 1 լիտր ջուր, • 70 գրամ թարմ, աղացած սուրճ • 4 շերտ կիտրոն • շաքարավազ Փոքրիկ կաթսայի մեջ լցնել մեկ ճաշի գդալ շաքարավազ եւ դանդաղ կրակի վրա խառնելով հալեցնել մինչեւ շագանակագույն դառնալը: Ստացված  «կարամելի»  վրա լցնել եռացրած ջուրը, ապա աղացած սուրճը եւ ավելացնել շաքարավազ’ ըստ ճաշակի: Ըմպելիքը լցնել բաժակների մեջ եւ յուրաքանչյուրի մեջ գցել շաքարի փոշու մեջ թաթախված մեկ շերտ լիմոնը: Բարի վայելում: Подробнее: https://shabat.am/am/article/106622/Surchy-kataryal-e-kitronov

Загрузка...

Նման նյութեր  

loading...
Загрузка...

ՓԱԿԵԼ