Սուպեր կաթիլներ հայմորիտի և երկարատև հարբուխի դեմ

loading...

Հայմորիտը հայմորյան խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է: Հայմորիտի ախտանշաններից են.

Загрузка...

Գլխացավը
Գլխացավը պայմանավորված է բորբոքված խոռոչներում թարախի կուտակման հետ:

Դժվարացած շնչառությունը, քանի որ հիվանդի քիթն ամբողջովին կամ մասամբ փակ է, ինչի պատճառով նույնիսկ ձայնը կարող է ռնգախոս հնչել:

• Հարբուխ
Քթից նկատվում է թափանցիկ լորձանման կամ դեղնա-կանաչավուն արտադրություն:

• Ջերմություն՝ մինչև 38OC և ավել
Ջերմությունը սուր հայմորիտի ախտանշաններից է: Խրոնիկական հայմորիտի դեպքում ջերմությունը շատ հազվադեպ է բարձրանում:

• Տկարություն
Տկարությունն արտահայտվում է ուժերի անկմամբ, թուլությամբ, ախորժակի բացակայությամբ:

Խոռոչների շրջանում ճնշող ցավ
Ծանր դեպքերում ցավն ուժեղանում է և ընդգրկում է քունքերի և այտոսկրերի հատվածները:

Հայմորիտի առաջացման հիմնական պատճառը քթով կամ արյան միջոցով հայմորյան խոռոչներ ներթափանցած վարակը կամ վիրուսներն են:

Ժամանակին հայտնաբերելու դեպքում հայմորիտը հեշտությամբ բուժվում է նաև ժողովրդական միջոցներով:

Օրինակ՝ հիանալի օգնում են շատ հեշտ պատրաստվող հետևյալ կաթիլները:

Դեղատնից գնեք գլիցերին: 1թ.գ. գլիցերինը խառնեք 4 թ.գ. ջրի հետ: Ավելացրեք 0,2 գրամանոց քարայուղի (мумие) 10  հաբ: Լավ խառնեք: Օրը 3 անգամ կաթեցրեք քթանցքները: Բուժման կուրսը կազմում է 3 շաբաթ: Այնուհետև 5 օր ընդմիջում տվեք և նորից շարունակեք: Սովորաբար լրիվ բուժվելու համար 3 ամիսը բավական է:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈԵՄԵՏՐ


Նման նյութեր  

loading...
Загрузка...

ՓԱԿԵԼ