Հետաքրքիր փաստեր գովազդի մասին (լուսանկարներ)

Загрузка...

Գովազդը և՛ լավ բան է, և՛ վատ: Մի կողմից այն քչերին է դուր գալիս, իսկ մյուս կողմից՝ առանց գովազդի արտադրողների համար չափազանց դժվար կլիներ վաճառել ապրանքը: Բացի այդ, այն երբեմն օգնում է նաև սպառողին՝ ընտրությու կատարելու հարցում:

Եվ այսպես, մի քանի հետաքրքիր փաստ գովազդի մասին:

• Հաճախ խառնաշփոթ է առաջանում ֆիրմային նշանաբանները օտար լեզվով թարգմանելիս: Օրինակ՝ Պեպսի-Կոլայի հին «Թարմացիր Պեպսիի հետ» լոզունգը չինացիները հաջողացրել էին թարգմանել՝ «Պեպսին գերեզմանից կհանի նույնիսկ ձեր նախնիներին»:

• Մարս ընկերությունը “Այլմոլորակայինը” ֆիլմի գլխավոր հերոսին այնքան անճոռնի համարեց, որ թույլ չտվեց ֆիլմում օգտագործել իր M&M’s կոնֆետները: M&M’s-ի փոխարեն օգտագործեցին Reese’s Pieces կոնֆետները, որոնց վաճառքը ֆիլմի թողարկումից հետո աճեց 65%-ով:

• Ամերիկյան դեղագործական ընկերություններն իրենց արտադրանքի գովազդի վրա երկու անգամ ավելի շատ գումար են ծախսում, քան հետազոտությունների վրա:

• Քչերն են նկատել այն փաստը, որ համարյա բոլոր գովազդվող ժամացույցները ցույց են տալիս 10 անց 10 րոպե: Այդ ձևով, սլաքների միջոցով գեղեցիկ շրջագծվում է բրենդի անունը:

• Խմիչքների գեղեցիկ գովազդ նկարահանելը դժվար է: Այդ պատճառով սառույցի խորանարդիկները պատրաստում են ակրիլից, որպեսզի նկարահանման ժամանակ չհալչեն, իսկ շամպայնի, գարեջրի և այլ գազավորված ըմպելիքների պղպջակներն ու փրփուրը գրավիչ ներկայացնելու համար օգտագործում են ջրով բացած լվացող միջոցներ:

• 100 տարի առաջ Նիկոլայ Շուստովը օրիգինալ գովազդային միջոց էր մտածել: Նա մի քանի երիտասարդ էր վարձել, ովքեր մտնում էին բոլոր պանդոկները և «Շուստովի կոնյակ» էին խնդրում: Բացասական պատասխան ստանալով նրանք վրդովվում և աղմուկ էին բարձրացնում: Աստիճանաբար այդ սկանդալներն ընկան թերթերի մեջ և «Շուստովի կոնյակը» լայն տարածում ստացավ:

• Ծամոն արտադրողները բավական մեծացրեցին իրենց վաճառքի ծավալները, պարզապես գովազդային հոլովակներում ցույց տալով, որ կարելի է բերանը դնել միանգամից երկու բարձիկ: Հոլովակները դիտելուց հետո մարդիկ նույնպես սկսեցին ծամոնի երկու բարձիկ ծամել:

• Լոս-Անջելեսի հայտնի HOLLYWOOD մակագրությունը ստեղծվել է 1923թ.: Սկզբում այն նախատեսված էր բնակելի նոր թաղամասերը գովազդելու համար և ուներ HOLLYWOODLAND տեսքը: Այն պետք է մնար մոտավորապես երկու տարի: Բայց կինոբիզնեսի ակտիվ զարգացման պատճառով գրությունը պարզապես կրճատեցին և թողեցին տեղում:

• Քվենթին Տարանտինոյի ֆիլմերում ոչ մի գովազդ չեք տեսնի, որովհետև ռեժիսորն այն չի սիրում: Այդ պատճառով էլ իր ֆիլմերի հերոսների համար նա հորինել է “Red Apple” սիգարետների տեսակը:

• Մայքլ Ջորդանի երկրպագուներին հայտնի է այն փաստը, որ 1992թ. ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականի պարգևատրման արարողության ժամանակ նա իր վրա էր գցել ամերիկյան դրոշը: Դրա պատճառը ոչ թե հայրենասիրությունն էր, այլ՝ գովազդը: Այդ օրը Ջորդանը, ով Nike ֆիրմայի գովազդային դեմքն էր, հագել էր Reebok-ի արտադրած սպորտային հագուստ:

• Բուսայուղերի շշերի վրա հաճախ կարող եք տեսնել “Առանց խոլեստերինի” մակագրությունը: Մի կողմից դա մաքուր ճշմարտություն է, մյուս կողմից՝ խորամանկ գովազդային քայլ, քանի որ խոլեստերին կարող է լինել միայն կենդանական ճարպեր պարունակով սննդամթերքի մեջ:

• Առաջին գրավոր գովազդը հայտնվել է դեռ Հին Եգիպտոսում: Հնէաբանները հայտնաբերել են մի պապիրուս, որի վրա գրված է եղել ստրուկի վաճառքի մասին հայտարարություն՝ նրա անձնական և աշխատանքային որակների նկարագրությամբ:

• Ապրանքի վրա գրված “Одобрено РАН” մակագրությունը չի երաշխավորում նրա բացառիկ որակը, քանի որ Ռուսաստանում վաճառվող յուրաքանչյուր սննդամթերք ստանում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հավանությունը: Ավելի քիչ է պետք վստահել “Երաշխավորված է ՌԳԱ-ի սննդի ինստիտուտի կողմից” բառերին, քանի որ իրականում Գիտությունների Ակադեմիան երբեք ոչինչ չի երաշխավորում:

• Ամեն տարի ամբողջ աշխարհի ընկերությունները 500 միլիարդ դոլարից ավել գումար են ծախսում գովազդի վրա: Մինչև 65 տարեկանը յուրաքանչյուր մարդ դիտում է մոտավորապես 2 միլիոն գովազդային հոլովակ:

• Ճապոնացիները մի “խելացի”սարք են ստեղծել, որը ստույգ որոշում է գովազդային ընդմիջման սկիզբը, անջատում է հեռուստացույցը և կրկին միացնում է այն՝ գովազդն ավարտվելուց հետո:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

Загрузка...

ՓԱԿԵԼ
-->
ActionTeaser.ru - тизерная реклама