Սեղմեք ձեր ձեռքի ափի այս կետերը և սպասեք

loading...

120143004636

Загрузка...

Դուք գիտեիք, որ սեղմելով ձեր ձեռքի ափի հատուկ կետերը կարող եք թեթևացնել մարմնի տարբեր մասերի ցավերը: Ինչո՞ւ: Որովհետև մատների վրայի համապատասխան կետերը կապված են մարմնի առնվազն մեկ օրգանի հետ, ինչպես նաև հուզմունքի: Պարզապես պետք է սեղմեք մոտավորապես 3-5 վայրկյան ձեռքի ափի նշված կետը, միաժամանակ պետք է խորը, դանդաղ շունչ քաշեք և դուք կհաղթահարեք առողջական մի շարք խնդիրներ:

Բութ մատ

Բութ մատը կարող է կարգավորել փայծաղի և ստամոքսի հետ կապված խնդիրները, ինչպես նաև դեպրեսիան և անհանգստությունը: Այսպիսով, եթե դուք ունեք ստամոքսի ցավ, գլխացավ, մաշկի խնդիրներ և անհանգստություն, պարզապես սեղմեք բուք մատի ծայրը:

Ցուցամատ

Եթե դուք ունեք խնդիրներ միզապարկի և երիկամների հետ, այս կետը կօգնի լուծել այդ օրգանների հետ կապված խնդիրները: Այն կարող է օգնել նաև հաղթահարելու հիասթափությունը, վախը և հուզմունքը:

Սեղմելով այս կետը դուք կարող եք ազատվել նաև ատամնացավից, մկանային և մեջքի ցավերից, այրոցից:

Միջնամատ

Այս կետը կարող է օգնել լյարդի և լեղապարկի խնդիրների կարգավորմանը: Եթե դուք ունեք դյուրարգրգռություն՝ կարող եք լավացնել ձեր տրամադրությունը սեղմելով այս կետը: Այն նաև կօգնի լավացնելու տեսողությունը և արյան շրջանաառությունը:

Մատնեմատ

Դուք կարող եք խթանել ձեր թոքերի և հաստ աղիքի ֆունկցիան՝ սեղմելով այս կետը: Մարդիկ, ովքեր ունեն մարսողության, մաշկի հետ կապված խնդիրներ, շնչառական խնդիրներ, ինչպես նաև ասթմա՝ կարող են լուծել այդ խնդիրները՝ սեղմելով այս կետը:

Ճկույթ

Այս կետը օգնում է փոքր աղիքի և սրտի հետ կապված խնդիրների կարգավորմանը: Երբ դուք նյարդայնացած եք , անհանգիստ՝ ձեր վստահությունը կարող եք լավացնել այս մեթոդի օգնությամբ: Սեղմելով այս կետը կարող եք լուծել ոսկորների, սրտի հետ կապված խնդիրները, կոկորդի ցավը:

Բութ մատի հիմքը

Այս կետը օգնում է հազի դեպքում, ինչպես նաև լավացնում է վահանագեղձի ֆունկցիան:

Ձեռքի ափի կենտրոնը

Այս կետը օգնում է կարգավորել ստամոքսի աշխատանքը, ինչպես նաև թեթևացնում է որովայնային ցավը:

Բութ մատի հաստ մասը

Այս հատվածը պատասխանատու է սրտի և էնդոկրին համակարգի ֆունկցիայի համար: Այն կարող է օգնել կարգավորել սրտի խնդիրները և հավասարակշռել հորմոնները:

Ձեռքի ափի դրսի կողմը

Այս կետը կարող է օգնել ապենդիքսի (կույր աղիքի որդանման ելուստ) խնդիրների դեպքում, ինչպես նաև կօգնի վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը:

ԲԱՐՈՄԵՏՐ


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր