Ինչպես մաքրել երիկամները՝ բնական դեղամիջոցի օգնությամբ

loading...

Երիկամները օրգանիզմի կարևորագույն օրգաններից են: Դրանք օրգանիզմից հեռացնում են թունավոր նյութերը և ավելորդ աղերը:

Загрузка...

Ի դեպ, երիկամներում մշտապես կուտակվում են թունավոր նյութեր և աղեր, ինչպես նաև քարեր և ավազ: Որպեսզի կանխարգելեք դրանց կուտակումն ու վտանգավոր նստվածքների առաջացումը, անհրաժեշտ է երիկամներից պարբերաբար հեռացնել այս վնասակար բաղադրությունները:

Ներկայացնում ենք բնական բաղադրատոմս, որը կօգնի մաքրել երիկամները թունավոր նյութերից և լավացնել դրանց գործունեությունը:

Բաղադրությունը

Մեկ բուռ գինձի / համեմի կամ մաղադանոսի տերևներ
Ջուր

Պատրաստումը

Նախ, անհրաժեշտ է կտրատել գինձի կամ մաղադանոսի տերևները՝ մեծ կտորներով: Այնուհետև լցնել դրանք կաթսայի մեջ և լցնել մի փոքր ջուր, այնքան մինչև դրանք ծածկվեն:Այնուհետև կաթսան դնել կրակին և եփել պարունակությունը մոտ 10 րոպե: Վերցնել ամանը կրակից, որից հետո թողնել խառնուրդը սառի: Այնուհետև քամիչով քամել և դնել սառնարանում:

Օգտագործումը

Օրական 1 բաժակ խմել այս խառնուրդից՝ սառը վիճակում: Մի քանի օրվա ընթացքում կնկատեք, որ մեզի գույնը փոխվել է: Սա նշանակում է, որ երիկամների մաքրման գործընթացը սկսվել է:

Եթե դուք կասկածում եք, որ ունեք երիկամների քարեր, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, մինչ այս դեղամիջոցի օգտագործումը:

Այնուամենայնիվ, թեև այն ամբողջովին անվտանգ է և չունի կողմնակի ազդեցություններ, հղի կանանց խորհուրդ չի տրվում օգտագործել:

 

ԲԱՐՈՄԵՏՐ


Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր