Իսկ գիտե՞ք չամիչն ինչ դեր ունի լյարդի համար

loading...

Չամիչի օգնությամբ լյարդի մաքրման և դետօքսիկացման գործընթացն օրգանիզմը մաքրելու և վերականգնելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է: Հիշե՛ք, որ հենց օրգանիզմի աղտոտվածությունը թույլ չի տալիս, որպեսզի գործի անցնի մեր ինքնավերականգնման մեխանիզմը: Դրա պատճառով է, որ զգալիորեն իջնում է դեղերի և ժողովրդական դեղամիջոցների արդյունավետությունը:

Загрузка...

Եվ այսպես, ի՞նչ է պետք անել:

Անհրաժեշտ է լավ լվանալ մի բուռ չամիչ, վրան եռացրած ջուր լցնել և թափել: Այնուհետև չամիչը լցնել բաժակի մեջ և վրան ավելացնել եռացրած-սառեցրած ջուր: Սենյակային ջերմաստիճանում թողնել մեկ օր: Դրանից հետո խմել ստացված թուրմը և ուտել չամիչը: Ավելի լավ կլինի, եթե դա անեք առավոտյան: Թուրմը պատրաստեք շաբաթը 1-2 անգամ, մեկ ամսվա ընթացքում:
Այդ ամսվա ընթացքում սննդակարգում պետք է ներառել որքան հնարավոր է շատ թարմ մրգեր և բանջարեղեն, հատկապես բջջանյութով հարուստ խնձոր, բանան, նարինջ, գազար, բազուկ, կաղամբ, ինչպես նաև տարբեր չրեր: Անհրաժեշտ է նաև խմել մեծ քանակությամբ սովորական մաքուր ջուր:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ


Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր