Մոուրինյո. Մխիթարյանը զգաց «Օլդ Տրաֆորդի» հանդիսականների սերը

loading...
«Սանդերլենդի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի հաղթական խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը չափազանց գեղեցիկ գոլ խփեց: «Ամբողջ կարիերայի ընթացքում Մխիթարյանը խփել է գեղեցիկ գոլեր, բայց հիմա նա հրաշալի կատարում է նաեւ պաշտպանական գործողություններ, ստեղծագործում է: Շատ ուրախ եմ, որ նա վնասվածքից հետո բարձր տրամադրությամբ վերադարձավ խաղադաշտ եւ զգաց «Օլդ Տրաֆորդի» հանդիսականների սերը: Դա շատ կարեւոր է նրա համար»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
 
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 3:1 հաշվով, 62-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Մխիթարյանն աչքի է ընկել 86-րդ րոպեին:


Source: http://imedia.am/feed/

Загрузка...

Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր