Մոսկվայի երեք կայարանից 3 հազար մարդ է տարհանվել

loading...

Պայթուցիկ սարքերի մասին անանուն հաղորդագրություններից հետո Մոսկվայի Կազանի, Յարոսլավսկի և Լենինդգրադսկի կայարաններից մոտ 3 հազար մարդ է տարհանվել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայություների աղբյուրը:

Загрузка...

«Կազանսկի և Լենինգրադսկի կայարաններից տարհանվել է համարյա 2 հազար մարդ, իսկ Յարոսլավսկի կայարանից` 750 մարդ», – պատմել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ կայարանների շենքերը զննելու նպատակով դեպքի վայր են ժամանել կինոլոգ-մասնագետները:

Գործակալության հաղորդմամբ` իրավիճակը չի ազդել գնացքների աշխատանքի վրա, և ստուգումներն ավարտվել են:

Ինչպես ավելի ուշ հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը, ոստիկանությունը պայթուցիկ սարքեր չի հայտնաբերել, բոլոր կայարաններն աշխատում են բնականոն ռեժիմով:


Source: http://imedia.am/feed/


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր