No comments. Տիգրան Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողների հարցերին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը չի մեկնաբանել այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի և ՀԱՊԿ խորհրդի նիստերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «No comments (առանց մեկնաբանության-խմբ.)»,- ասել է Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողների հարցի:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը հետաձգվել է և կքննարկվի ապրիլին. պատճառը նիստին Լուկաշենկոյի բացակայությունն է:


Source: http://imedia.am/feed/

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...