Մեկնարկում է վրաերթի ենթարկված 7-ամյա երեխայի հոր դատավարությունը

loading...

Հրազդանում 7-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու գործով դատավարությունը մեկնարկում է դեկտեմբերի 28-ին: Գործն ուղարկվել է Չարենցավանի դատարանը և մակագրվել է դատավոր Հովհաննես Ավագյանին:

Загрузка...

Վարորդին դանակահարել էր մահացած երեխայի հայրը՝ Գագիկ Խամփերյանը:

Գագիկ Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականին սեպտեմբերի 5-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121-րդ շենքի հարևանությամբ գտնվող էլեկտրոէներգիայի բաշխիչ ենթակայանի մոտ հանդիպելով իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառած Վանիկ Սարգսյանի հետ` վրեժխնդրության շարժառիթով իր մոտ պահվող դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերքեր, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող երկու վերքեր, որի հետևանքով Վ.Սարգսյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Իրեղեն ապացույց հանդիսացող դեպքի վայրի զննության ընթացքում վերցված արնանման հետքերով խծուծները, արնանման հետքեր պարունակող երկու քարեր, տուժողի սվիտերը, Սարգսյանին պատկանող բնակարանի մուտքի դռան բռնակի վայրից և հյուրասենյակի հատակից վերցված արնանման հետքերով խծուծները, հյուրասենյակի հատակից վերցված հանցագործության գործիք հանդիսացած դանակը, հագուստները միացվել են քրեական գործին:

Նշենք, որ Խամփերյանը կալանավորված է: Նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանը իր վարած ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա Արմեն Խամփերյանին, ով տեղում մահացել էր: Նույն դատարանում ընթանում է նաև վրաերթի գործը:


Source: http://imedia.am/feed/


Նման նյութեր  

loading...
Загрузка...

ՓԱԿԵԼ