Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին՝ 2018թ.-ին. մանրամասնում են աստղագետները

Նոր 2018 թվականը Դեղին Հողե Շան տարի է: Շունը անհանգիստ կենդանի է, որն ամբողջ տարին պահպանելու է ձեր երջանկությունն ու հանգստությունը: RedNews.info-ն կներկայացնի, թե ինչպիսին է լինելու տարին կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար:

2018-ը` Խոյի համար.

Այս տարի Խոյերին սպասվում են բազմաթիվ արկածներ ու հրաշքներ: Այն բոլոր ցնկություններն ու երազանքները, որոնք իրականություն չեն դարձել 2017 թվականին, ապա կիրականանան 2018-ին: Դեղին Հողե Շունը հատկապես բարի կլինի այս նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր գնահատում են հավատարմությունը, ազնվությունն ու նվիրվածությունը:
Կենդանակերպի գրեթե բոլոր ներկայացուցիչներին աստղերն այս տարի խոստանում են գտնել իրենց երկրորդ կեսին: Ուստի Խոյերին խորհուրդ է տրվում զգոն լինել և բաց չթողնել այն մարդուն, ով երջանկություն կպարգևի ողջ կյանքում:
Ֆինանսական տեսանկյունից տարի կայուն կլինի, հետևաբար կարող եք մտածել խոշոր գնումներ կատարելու ուղղությամբ:

2018-ը` Ցլերի համար.

Ցլերը Շան համար հոգեհարազատ են, քանի որ նրանց երկուսի տարերքը հողն է: 2018 թվականի փետրվարի կեսերից Ցլերը կգտնվեն Աքաղաղի ակտիվ ներգործության ներքո, ով այդ ամսվա կեսից իր տեղը կզիջի Շանը:
Գարնանից Ցլերին սպասվում են հաճելի փոփոխություններ անձնական կյանքում:
Նրանց բախտը շատ հարցերում կբերի, օրինակ՝ կբարձրանա նրանց պաշտոնը, իսկ գումարներն իրենք իրենց կհոսեն Ցլերի գրպան:
Գլխավորը սեփական սկզբունքներին չդավաճանելն է, ուստի միշտ եղեք արդար և ազնիվ: Այն Ցլերին, որոնք հավատարիմ կմնան իրենց ընտանիքն ու աշխատանքին, Շունը մեծ հաջողություններ է խոստանում:

2018-ը` Երկվորյակների համար.

Կարմիր Աքաղաղի տարում անհոգ Երկվորյակներն ուրախանում էին կյանքով և ոչ մի բանի մասին չէին անհագստանում, իսկ ահա Դեղին Հողե Շան տարում ամեն ինչ կփոխվի:
Երկվորյակներին որոշակի խոչընդոտներ են սպասվում հաջողության հասնելու ճանապարհին: Սթրեսային իրավիճակներ կլինեն ինչպես անձնական, այնպես էլ հասարակական կյանքում, սակայն կարևոր է հիշել, որ Մերկուրիի նախընտրելի կենդանակերպի ներկայացուցիչները չեն կարող դուր չգան Շանը:
Հենց այս հանգամանքով պայմանավորված տարվա ավարտին Երկվորյակները կարող են լիցքաթափվել ու վայելել կյանքի պարգևած բոնուսները:

2018-ը` Խեցգետիների համար.

Շան տարվա առաջին ամիսներին Խեցգետիններին ոչ մեծ փորձություններ են սպասվում, սակայն գարնան ավարտին հասկանալի կդառնա, որ Շունը Խեցգետնի ընկերն է:
Շան վերահսկողության ներքո Խեցգետնինները կարող են իրենց ծրագրերը կյանքի կոչել: Անձնական կյանքում ուրախալի փոփոխություններ կլինեն, եթե այս նշանի ներկայացուցիչները ցանկանան: Հավատարմությունը և նվիրվածությունը այս նշանի ներկայացուցիչներին այդքան էլ բնորոշ չէ, սակայն Շան տարում նրանք կսովորեն գնահատել այդ կարևոր մարդկային հատկանիշները:

2018-ը` Առյուծների համար.

Խառնվածքային և իմպուլսիվ Առյուծները կարողացել են որոշակի բարձրությունների հասնել 2017 թվականին, սակայն 2018-ին Շունը կօգնի կյանքի կոչել բոլոր երազանքներն ու նպատակները: Առյուծները նախանշածին կկարողանան հասնել միայն մտերիմ մարդկանց աջակցությամբ:
2018 թվականը որոշակի խնդիրներ կառաջացնի Առյուծների համար առողջության հետ կապված, իսկ միայնակ Առյուծներին կօգնի գտնել երկրորդ կեսին:

2018-ը` Կույսերի համար.

Աքաղաղի տարում Կույսերին հաջողվեց մասնագիտական առումով հաջողությունների հասնել: Շան տարին ևս չի հիասթափեցնի Կույսերին, չէ որ Շունը կդառնա այս նշանի ներկայացուցիչների հավատարիմ հովանավորը:
Կույսերին խորհուրդ է տրվում բարձր նշաձողեր սահմանել և աշխատել այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Աշնանը Կույսերը կհասկանան, որ աշխատասիրության շնորհիվ իրենց ծրագրերն աստիճանաբար իրականություն են դառնում և ցանկալի պտուղներ տալիս:

2018-ը` Կշեռքների համար.

Դեղին Հողե Շան տարին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար ինչպես և Աքաղաղը հաջողություններ կբերի: Կշեռքները պետք է պայքարեն իրենց հաջողությունների և երջանկության համար:
Ակտիվ տարին Կշեռքներին ձմռան ավարտին մեծ եկամուտներ կապահովի, իսկ միայնակները կգտնեն իրենց կյանքի սիրուն: Սակայն պարզ չէ, արդյոք այդ կապը երկար կգոյատևի:

2018-ը` Կարիճների համար.

Կենդանակերպի այս նշանի ներայացուցիչներն այդքան էլ հավատարիմ ու ազնիվ չեն Շան հետ: Սակայն սա չի նշանակում, որ 2018-ը Կարիճների համար տարաձայնությունների տարի կլինի: Պարզապես այս տարին Կարիճների համար ավելի անկախ կլինի՝ պատասխանատվություն սահմանելով սեփական արարքների ու որոշումների համար:
Կարիճները հատկապես ուշադրություն պետք է դարձնեն իրենց առողջությանը, անձնական կյանքում հնարավոր են ցնցումներ, որոնցից Կարիճները չեն կարողանա խուսափել: Սակայն հավատը և լավատեսությունը կօգնեն Կարիճներին իրավիճակը հսկել:

2018-ը` Աղեղնավորների համար.

Աղեղնավորները չեն ցանկանա բաժանվել Աքաղաղի տարուց, սակայն 2018-ը դուր կգա կենդանակերպի այս նշաններին: Դժվար կլինի, երբեմն կթվա, թե բնավորությունը ձևավորում է աշխարհայացքը, սակայն շուտով նրանք կհասկանան, որ սխալվել են:
Աղեղնավորները ստիպված կլինեն զոհաբերել զվարճանքը և համակերպվել, որ ընտանիքը կամ կյանքի երկրորդ կեսն ավելի կարևոր են, քան ընկերները և մշտական խնջույքները:
Այն Աղեղնավորները, ովքեր չեն հասցրել ընտանիք կազմել, ապա վերջապես կհամարձակվեն այդ քայլը կատարել:
Շունը կսովորեցնի Աղեղնավորներին սիրել և հասկանալ, թե ինչ է հավատարմությունը, նվիրվածությունը, ազնվությունը:

2018-ը Այծեղջույրների համար.

Մինչև գարուն Այծեղջույրները կլուծեն 2017 թվականին առաջացած խնդիրները՝ դրանք հասցնելով վերջնական ավարտին:
Այծեղջույրները կկարողանան ցուցադրել իրենց հնարավորությունները և աշխատանքի հարցում բարձրունքների հասնել:
Գլխավորը սեփական անձը գովազդել սովորելն է: Շունը ցանկանում է, որպեսզի Այծեղջույրը գտնի իր լավ ընկերոջը կամ կյանքի ողջ սիրուն:

2018-ը` Ջրհոսների համար.

Աքաղաղը, որը խոնարհվում էր կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների առաջ, այնպես կանի, որպեսզի Շունը դառնա նրանց հավատարիմ ընկերն ու հովանավորը: Ջրհոսները ստիպված կլինեն շատ աշխատել ոչ միայն մասնագիտական, այլև հոգևոր առումով: Նրանք նոր կազմվածք ձեռք կբերեն՝ սպորտով զբաղվելու և ճիշտ սննդակարգ պահպանելու շնորհիվ:
Որոշ Ջրհոսներ կկարողանան երկրորդ կրթություն ստանալ կամ ինչ-որ կուրսեր ավարտել, որոնց շնորհիվ նրանց կյանքն արմատապես կփոխվի:
Բացառված չէ նոր լեզուներ սովորելու զբաղմունքով տարվելը, որի շնորհիվ Ջրհոսները կկարողանան ճամփորդության մեկնել իրենց երազած երկրներում:

2018-ը` Ձկների համար.

2017 թվականին Ձկներն արել են ամեն ինչ, որպեսզի հաջողության հասնեն, սակայն ոչ բոլոր ծրագրերն են հաջողել իրականություն դարձնել: Շունը կհասկանան Ձկների մտադրությունները և կօգնի կյանքի բոլոր բնագավառներում: Ֆինանսական հաջողություն, լավ աշխատանք, հրաշալի ընտանիք և ամուր առողջություն, ահա Շան տարվա սպասելիքները:
2018-ը Ձկների համար ճակատագրական կլինի հատկապես նրանց համար, ոքվեր կցանկանան փոխել իրենց ընտանեկան կարգավիճակը: Ցավոք սրտի մեծ է նաև բաժանման վտանգը:

(Visited 16 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր