«Ոսկե Գլոբուս 2018».Տեսեք թԷ ինչ գեղեցիկ ու նուրբ զգեստով է ներկայացել Անժելա Սառաֆյանը

 

Загрузка...

Լոս Անջելեսում երեկ կայացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության 75-րդ արարողությունը, որի կարմիր գորգն արդեն հասցրել են անվանել «սեւ». աստղերը զանգավածաբար սեւ զգեստ էին հագել՝ ի նշան Հոլիվուդում սեռական բռնությունների դեմ բողոքի։

Westworld սերիալի աստղ Անժելա Սարաֆյանին թեեւ չտեսանք բուն մրցանակաբաշխության կարմիր գորգին, սակայն հայուհին մասնակցել է մրցանակաբաշխությանը հաջորդած խնջույքներին։

Կապուտաչյա գեղեցկուհին միացել է ակցիային՝ նախընտրելով սեւ թավշյա զգեստ։

Հիշեցնենք, որ «Ոսկե Գլոբուս 2018» -ում Գարի Օլդմանը հաղթել է «Լավագույն դերասան» անվանակարգում: Օլդմանը առաջադրված էր «Մութ ժամանակներ» ֆիլմում դերի համար:

Դերասանուհի Ֆրենսիս ՄաքԴորմանդը «Ոսկե Գլոբուսի» մրցանակը ստացել է լավագույն կանացի դերի համար դրամատիկական՝ «Երեք բիլբորդ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմի համար, իսկ լավագույն ռեժիսոր է ճանաչվել Գիլյերմո դել Տորոն (The Shape of Water):


News
աղբյուր «Ոսկե Գլոբուս 2018».Տեսեք թԷ ինչ գեղեցիկ ու նուրբ զգեստով է ներկայացել Անժելա Սառաֆյանը


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր

Facebook Auto Publish Powered By : XYZScripts.com