Արցախում ականապայթյունից վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երեւան. ոտքն անդամահատել են

 

loading...

Արցախի ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունի հետեւանքով վիրավորված երկու զինծառայողներից մեկին այսօր՝ հունվարի 9-ին, Ստեփանակերտից տեղափոխում են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: NEWS.am-ին Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից տեղեկացրին, որ զինծառայողի ոտքը անդամահատել են, նրա վիճակը ծանր է եւ որոշում է  կայացվել նրան Երեւան տեղափոխելու:

Ականապայթյունից վիրավորված մյուս զինծառայողի՝ Ն. Մարուքյանի ոտքը եւս անդամահատել են, նրան հունվարի 8-ին են տեղափոխել ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, վիճակը կայուն ծանր է:


News
աղբյուր Արցախում ականապայթյունից վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երեւան. ոտքն անդամահատել են

(Visited 1 times, 1 visits today)
loading...


loading...

Նման նյութեր