Հայաստանում 40 անուն ապրանքների թանկացում է սպասվում․ փորձագետ

 

Загрузка...

Անցած տարվա թանկացումների արդյունքում Հայաստանում աղքատության մակարդակը անցել է 30 տոկոսից։ Այս մասին հունվարի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Նրա գնահատմամբ՝ այն լրիվ կարող է հասնել 40 տոկոսի  ցուցանիշին։  Ի վերջո, թանկացել են ոչ միայն տավարի, այլ նաեւ խոզի միսը, կաթնամթերքը եւ այլ ապրանքներ, ինչը  սպառողների համար որոշակի խնդիրներ է ստեղծել: Չիլինգարյանը հավելել է, որ չնայած  սրան, մարդիկ դեռ շարունակել են նախապատրաստվել Ամանորին, որոշակի սննդամթերք են գնել, եւ նրա կարծիքով՝ դա բնական է, քանի որ քաղաքացիները ցանկացել են իրենց սիրելի տոնն ըստ արժանվույն դիմավորել:

Փորձագետի խոսքով՝ գների աճը կշարունակվի նաեւ 2018 թվականին։ Այսպես, սպասվում է մոտ 40 անուն ապրանքնատեսակների թանկացում, որոնց ցանկում կան նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։


News
աղբյուր Հայաստանում 40 անուն ապրանքների թանկացում է սպասվում․ փորձագետ


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր

Facebook Auto Publish Powered By : XYZScripts.com