«Չեմ համբերում, թե երբ եմ ներկայացնելու ձեզ իմ փոքրիկին». Իվետա Մուկուչյանը նորություն ունի

 

Իվետա Մուկուչյանը նորություն ունի։ Երգչուհին նոր երգ է ձայնագրել, որը, իր իսկ խոսքով, կհանձնի երկրպագուների դատին շատ շուտով։

Իվետան Instagram-ի իր էջում հրապարակել է նոր ֆոտոշարքից կադրեր եւ գրել.
«Դժվար է համբերատար լինել, երբ նոր երգը, որը ես եմ հեղինակել, թողարկվելու ճանապարհին է։ Չեմ համբերում, թե երբ եմ ներկայացնելու ձեզ իմ փոքրիկին 🙂 Միակ բանը, որը կարող եմ ասել, այն է, որ նոր երգը տարբերվելու է իմ մյուս բոլոր երգերից»
Մեկ այլ լուսանկարի նկարագրության մեջ Իվետա Մուկուչյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին.

«Երբ ես տխուր եմ, դուք ստիպում եք ինձ ուրախանալ եւ փայլել։ Ինձ համար լավագույն հաճոյախոսությունն էր, երբ իմացա, որ երիտասարդ մայրիկն իր աղջկան իմ անունով է կոչել։ Արդյոք կա՞ ավելի մեծ նվաճում կյանքում…»,- գրել է երգչուհին։


News
աղբյուր «Չեմ համբերում, թե երբ եմ ներկայացնելու ձեզ իմ փոքրիկին». Իվետա Մուկուչյանը նորություն ունի

(Visited 5 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր