Վատառողջ զինվորները միայն ու միայն մեզ խանգարում են. Մովսես Հակոբյան

 

Загрузка...

Բանակին վատառողջ զինվոր պետք չէ, բանակին պետք է առողջ, վստահ զինվոր: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով վատառողջ երիտասարդներին բանակ զորակոչելուն, փոխանցում է News.am-ը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զննում է  բոլոր զինծառայողների առողջական վիճակը եւ կայացնում որոշում՝ զինծառայության համար պիտանի են, թե ոչ: Եթե ծնողները համաձայն չեն այդ որոշումներին, բողոքարկման հանձանժողովներում քննարկվում են: Պարզ բան պետք է հասկանաք՝ բանակին վատառողջ զինվոր պետք չէ, բանակին պետք է առողջ, վստահ զինվոր: Մեզ պետք  է զինվոր նախապատրաստել, ոչ թե զորակոչենք եւ երկու տարի բանակում բուժենք, վատառողջ զինվորները միայն ու միայն մեզ խանգարում են»,-ասաց նա:

Մովսես Հակոբյանը նաեւ նշեց, որ Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի երիտասարդները վատառողջ լինելու պատճառաբանության բանակից չխուսափեն. «Բայց նաեւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ ճանապարհով զինծառայողները ծառայությունից չխուսափեն»:


News
աղբյուր Վատառողջ զինվորները միայն ու միայն մեզ խանգարում են. Մովսես Հակոբյան


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր

Facebook Auto Publish Powered By : XYZScripts.com