Ալերիգիայով եւ ասթմայով հիվանդները 50 տոկոսով ավելի հաճախ են կատարախտին բախվում

 

loading...

Ասթմայով եւ սեզոնային ալերգիկ ռինոկոնյուկտիվիտով տառապող մարդիկ 50 տոկոսով ավելի հաճախ են բախվում կատարախտին՝ աչքի ոսպնյակի մասնակի կամ ամբողջական խավարում: Այս մասին նշված է Կորեայի Կաթոլիկ համալսարանի կատարած նոր հետազոտության մեջ:

Գիտնականները վերլուծել են 14 776 մարդու տվյալները: Մասնակիցներից 143-ը տառապում էր էկզեմայով, 417-ը՝ ասթմայով, իսկ 1130-ը՝ սեզոնային ալերգիկ ռինոկոնյուկտիվիտով: Մասնագետները հայտնաբերել են, որ ասթման եւ սեզոնային ալերգիկ ռինոկոնյուկտիվիտը էապես մեծացրել են կատարախտի առաջացման հավանականությունը: Հետազոտողները կապ չեն գտել  էկզեմայի եւ կատարախտի միջեւ: Դրանից բացի, ասթման, էկզեման եւ  սեզոնային ալերգիան չեն մեծացրել գլաուկոմայի զարգացման հավանականությունը:

Գիտնականների խոսքով՝ պատճառը ինհալյացիոն եւ օրալ ստերոիդներն են, որոնք օգտագործվում են սեզոնային ալերգիկ ռինոկոնյուկտիվիտը եւ ասթման բուժելու համար. բացառված չէ, որ հենց դրանք են յուրատեսակ կերպով ազդում տեսողության վրա եւ մեծացնում կատարախտի զարգացման վտանգը: Նախորդ հետազոտությունները եւս ցույց են տվել, որ ստերոիդները կարող են կապված լինել կատարախտի հետ: Էկզեմայի դեպքում նույնպես հաճախ ստրերոիդներ են նշանակում, սակայն քսուքների տեսքով:


News
աղբյուր Ալերիգիայով եւ ասթմայով հիվանդները 50 տոկոսով ավելի հաճախ են կատարախտին բախվում

(Visited 1 times, 1 visits today)
loading...


loading...

Նման նյութեր