Սարգիս Գրիգորյանը` Վահագն Գալստյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին

 

Загрузка...

Դերասաններ Սարգիս Գրիգորյանն ու Վահագն Գալստյանը 2012 թվականին քավոր–սանիկ են դարձել։ Այն ժամանակ դերասանները աշխատում էին մի նախագծում և բավականին հաճախ էին շփվում իրար հետ։

Վերջին շրջանում նրանք ներկա չեն լինում նաև միմյանց ընտանեկան միջոցառումներին։ Խոսակցություններ կան, թե Սարգսի և Վահագնի միջև ինչ–որ խնդիր է եղել և նրանք նախկինի պես մտերիմ չեն։

Tert.am Life-ի հետ զրույցում Վահագն Գևորգյանը նշել է, որ իրենց միջև որևէ խնդիր չկա, ինքն ու Սարգիսը շարունակում են ընկերություն անել։

Սարգիսը նույնպես նշեց, որ շարունակում են լավ հարաբերություններ ունենալ Վահագնի հետ։ Դերասանը չթաքցրեց, որ ժամանակին եղել են որոշ անհամաձայնություններ, սակայն նկատեց, որ այդպիսիք կարող են լինել ցանկացած ընկերների միջև։

«Դա շատ արագ վերացել է։ Նման հարցեր կարող են լինել բոլոր ընկերների միջև, ուղղակի դա չի լուսաբանվի, քանի որ հայտնի չեն։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք»,– ասաց նա։

Նախորդ ամիս Սարգիսը նշում էր ծննդյան տարեդարձը, որին ներկա էին միայն ամենամտերիմ ընկերները` մոտ 8 հոգի։ Թեև Վահագնը Ֆեյսբուքով ջերմ շնորհավորանք էր հղել Սարգսին, հյուրերի թվում չկար։

Բացի այդ, Սարգիսը չի մեկնաբանել գրառումը։ Դերասանը նշեց, որ Վահագնի բացակայությունը ոչինչ չի նշանակում, իսկ շնորհավորանքից շատ էր ուրախացել։ Նա նշեց, որ տարեդարձի գիշերը խոսել են Վահագնի հետ, ավելին, նա իրեն ավելի շուտ է շնորհավորել, քան նույնիսկ կինը` Մանոն։


News
աղբյուր Սարգիս Գրիգորյանը` Վահագն Գալստյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր

Facebook Auto Publish Powered By : XYZScripts.com