Ակնեն կարող է ծանր դեպրեսիայի զարգացում առաջացնել. հետազոտություն

Մաշկի հետ կապված լուրջ խնդիրները, ինչպիսին ակնեն է, կարող են ծանր դեպրեսիայի խնդիրներ առաջացնել: Այս մասին նշված է University of Calgary (Կանադա) գիտնականների նոր հետազոտության մեջ:

Գիտնականների խոսքով՝ ակնեով հիվանդները քննադատաբար են ընկալում սեփական արտաքինը, եւ սա բացասաբար է անդրադառնում նրանց հոգեկան առողջության վրա: Հետազոտողները հստակ կապ են հայտնաբերել դեպրեսիայի եւ բշտիկացանի միջեւ: Դեպրեսիայի հավանականությունը մեծ է եղել ակնեի բուժումը սկսելուց մեկ տարվա ընթացքում: Ոչ լրիվ մեկ տարի ակնեի դեմ բուժված մարդկանց շրջանում կլինիկական դեպրեսիայի զարգացման հավանականությունը 63 տոկոսով մեծ էր՝ մաշկի խնդիրներ չունեցող մարդկանց համեմատությամբ: Հետագայում, իհարկե, դեպրեսիայի հավանականությունը նվազել է:

Մաշկաբան-բժիշկներն, ամենայն հավանականությամբ, պետք է ուշադրություն դարձնեն հիվանդների հոգեվիճակի վրա եւ անհրաժեշտության դեպքում նրանց հոգեբույժի մոտ ուղարկեն:

«Այս հետազոտությունն ընդգծել է մաշկային հիվանդությունների եւ հոգեկան խանգարումների միջեւ կարեւոր կապը: Հիվանդների համար ակնեն ոչ միայն մաշկի հետ կապված խնդիր է, այլ կարող է հոգեկան լուրջ խնդիրներ առաջացնել, այս պատճառով չի կարելի այն անտեսել»,- նշել է University of Calgar-ից բժիշկ Իզաբելլա Վելերանդը:

Հետազոտությունը հրապարակվել է The British Journal of Dermatology ամսագրում:


News
աղբյուր Ակնեն կարող է ծանր դեպրեսիայի զարգացում առաջացնել. հետազոտություն


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր