Հնդկաստանը Google-ին տուգանել է 21 մլն դոլարով

Որոնման արդյունքների խեղաթյուրման համար Հնդկաստանը Google կորպորացիային տուգանել է 21 մլն դոլարով, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Հնդկաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գտնում է, որ ընկերությունը  չարաշահել է իր գերիշխող դիրքը համացանցային որոնման շուկայում:

«Google-ը ճանաչվել է որպես որոնման խեղաթյուրման պրակտիկա կիրառող՝ այդպիսով վնասելով ինչպես իր մրցակիցներին, այնպես էլ օգտագործողներին»,- նշվում է հանձնաժողովի հայտարարության մեջ: Կորպորացիան տուգանքը պետք է վճարի 60 օրվա ընթացքում:


News
աղբյուր Հնդկաստանը Google-ին տուգանել է 21 մլն դոլարով


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր