4 մթերք, որոնք չի կարելի դատարկ ստամոքսով ուտել

4 մթերք, որոնք չի կարելի դատարկ ստամոքսով ուտել

15 հունվարի, 2018  10:48
Ավելի լավ է որոշ մթերքներ չօգտագործել, երբ ստամոքսը դատարկ է, քանի որ բացասաբար են ազդում մարսողության եւ ձեր ինքնազգացողության վրա:

Բանան

Բանանը մեծ քանակությամբ մագնիում է պարունակում, որը սոված ժամանակ օգտագործելու դեպքում, մասնագետներից շատերի կարծիքով, կարող է օրգանիզմի մագնիումա-կալցիումային հավասարակշռության խանգարում առաջացնել, ինչն իր հերթին կարող է մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Սակայն բանանի ճիշտ օգտագործումը սրտի եւ անոթների համար օգտակար է, պնդում են մասնագետները:

Նարինջ

Անվտանգ չէ նաեւ քաղցը նարինջով հագեցնելը. եթե ստամոքսում այլ կերակուր չկա, նարինջից հետո ձեզ ավելի շուտ կսպասեն գազագոյացումը եւ թթվայնության մակարդակի բարձրացումը: Դատարկ ստամոքսի դեպքում գազագոյացման մեծացում են առաջացնում նաեւ լոլիկն ու խուրման:

Յոգուրտ

Դատարկ ստամոքսի դեպքում չարժի օգտագործել նաեւ յոգուրտ, պնդում են փորձագետները: Նրանց խոսքով՝ այս մթերքի օգտակար հատկությունները երեւան են գալիս, եթե յոգուրտն օգտագործվում է ուտելուց 2 ժամ հետո կամ քնելուց առաջ:

Սառը ըմպելիքներ

Սառը ըմպելիքները եւս մտել են այն մթերքների ցանկի մեջ, որոնք դատարկ ստամոքսի դեպքում ցանկալի չէ օգտագործել: Մասնագետները պնդում են, որ դրանք վատ են ազդում լորձաթաղանթի վրա եւ մարսողական համակարգի կողմից ֆերմենտային ռեակցիաների խանգարումներ են առաջացնում:


News
աղբյուր 4 մթերք, որոնք չի կարելի դատարկ ստամոքսով ուտել

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...