5 հետաքրքիր փաստ հերպեսի մասին

Հերպեսը վիրուսային հիվանդություն է, որով վարակված է երկրագնդի բնակչության 90 տոկոսից ոչ պակասը…

Հերպեսը վիրուսային հիվանդություն է, որով վարակված է երկրագնդի բնակչության 90 տոկոսից ոչ պակասը: Սակայն հիվանդությունը ոչ բոլորի մոտ է միատեսակ արտահայտվում. որոշ մարդկանց օրգանիզմում վիրուսը «քնած» վիճակում է՝ իմունային համակարգի կողմից ճնշված, իսկ մյուսների մոտ այն ակտիվորեն իրեն զգացնել է տալիս, ըստ որում՝ կախված վիրուսի շտամից՝ այն կարող է տարբեր կերպ արտահայտվել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հերպեսի վիրուսի եւ նրա հրահրած հիվանդությունների մասին մի քանի հետաքրքիր փաստ:

  1. Հերպեսով վարակվելը ցմահ է

Բոլոր հերպես-վիրուսների գլխավոր առանձնահատկությունը մարդու օրգանիզմում դրանց երկարատեւ, նույնիսկ ցմահ հաստատվելու առանձնահատկությունն է: Իմունային համակարգը մշտապես պայքարում է վիրուսի դեմ, սակայն այն ամբողջությամբ ոչնչացնել չի կարողանում: Եթե մարդն ուժեղ իմունիտետ ունի, նա վիրուսը ճնշում է եւ թույլ չի տալիս, որ այն ակտիվանա, սակայն բավական է իմունային պաշտպանությունը թուլանա, եւ վիրուսն անմիջապես «արթնանում» է:

  1. Հերպեսը կարող է թաքնված ընթանալ

Ինֆեկցիան հաճախ թաքնված է ընթանում՝ առանց կլինիկական ընդգծված արտահայտվածության, իմունային համակարգն աստիճանաբար հյուծելով եւ էլ ավելի ուժասպառ անելով: Մարդն իրեն հոգնած է զգում, վատ է հաղթահարում անգամ չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, վատթարանում են տրամադրությունը, քունը ախորժակը: Պայմաններ են ստեղծվում, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը:

  1. Հերպեսն առանձնապես վտանգավոր է հղիների եւ նորածինների համար

Հղիի մոտ ինֆեկցիայի սրման դեպքում հերպեսի բոլոր վիրուսները պտղի, ինչպես նաեւ նորածնի համար վտանգավոր են: Հենց այս պատճառով հղի կանանց խորհուրդ է տրվում ծայրահեղ զգույշ լինել:

  1. Կա հերպեսի վիրուսի մի քանի տարբեր շտամ

Հերպեսի կենսաբանական ընտանիքը ներառում է մի քանի տարբեր վիրուսներ, եւ տարբեր տիպի վիրուսների հարուցած հիվանդությունները միմյանցից նկատելիորեն տարբերվում են:

Այսպես՝ 1-ին տիպի սովորական հերպեսի վիրուսը (HSV1) ավելի հաճախ առաջանում է շրթունքներին: Բշտեր կարող են գոյանալ ոչ միայն շրթունքների կարմիր եզրագծերին, այլ նաեւ այտերի մաշկին, կզակին, ռունգերին:

2-րդ տիպի սովորական հերպեսի վիրուսը (HSV2) ավելի հաճախ առաջացնում է քոր եկող եւ ցավոտ բշտեր լորձաթաղանթին եւ սեռական օրգանների մաշկին, շեքի գոտում, հետույքին:

3-րդ տիպի հերպեսի վիրուս՝ Վարիցելա Զոստերի վիրուս (VZV), որը ջրծաղիկի հարուցիչն է: Այն նույն «ջրծաղիկի», որով կյանքում մեկ անգամ են հիվանդանում: Սակայն վարիցելա զոստերը առաջացնում է նաեւ այլ հիվանդություն՝ գոտեորքին:

4-րդ տիպի հերպեսի վիրուս՝ Էպշթեյն-Բարրի վիրուս (EBV), որը ինֆեկցիոն մոնոնուկլեոզի հարուցիչն է, ախտանիշներով մեծապես նման է շնչառական  վիրուսային ինֆեկցիային, սակայն զգալիորեն ավելի ծանր ընթացք եւ վտանգավոր հետեւանքներ ունի: Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի բնութագրական լաբորատոր ախտանշանն է արյան ընդհանուր անալիզում ձեւափոխված լեյկոցիտների առկայությունը («ատիպիկ մոնոնուկլեարներ»):

5-րդ տիպի հերպեսի վիրուս՝ ցիտոմեգալովիրուս (CMV): Ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիան ընդհանուր շատ բան ունի ՍՇՎ հետ եւ հազվադեպ է ախտորոշվում որպես ինքնուրույն հիվանդություն: Ցիտոմեգալովիրուսը առանձնապես վտանգավոր է հղիների համար՝ հատկապես, եթե կինը հղիության ժամանակ առաջին անգամ է վարակվում, քանի որ վիրուսը կարող է պտղի ներարգանդային վարակում առաջացնել:

  1. Հերպեսը կարող է կապված լինել քրոնիկական հոգնածության համախտանիշի հետ

Հերպեսի 6, 7 եւ 8 տիպի վիրուսները կապված չեն որոշակի հիվանդության հետ, որոնք բնութագրական արտահայտվածություն ունեն: Ներկայումս մասնագետները հետազոտում են դրանց դերը քրոնիակական հոգնածության համախտանիշի զարգացման մեջ:

 


News
աղբյուր 5 հետաքրքիր փաստ հերպեսի մասին

(Visited 2 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր