Գիտնականները հայտնել են ալկոհոլի նոր վտանգի մասին

Ալկոհոլը կարող է վնասել աղեստամոքսային համակարգը, իսկ դրա կիրառումը աղիքային ինֆեկցիաների դեմ պայքարելու համար մեծ վտանգ է պարունակում, կարծում է Արեւմտյան Սիդնեյի համալսարանից գաստրոէնթերոլոգ Վինսենթ Հոն: Նրա կարծիքով՝ սպիրտային խմիչքների մեծ մասը քայքայում է ստամոքսի բջիջները:

Գիտնականն ուսումնասիրել է սպիրտ պարունակող ըմպելիքների ազդեցությունը աղիքային ինֆեկցիաների դեմ պայքարի վրա: Պարզվել է, որ կարմիր գինին օժտված է բակտերիասպան ներգործությամբ, որը մասամբ պայմանավորված է նրա թթվայնությամբ եւ սպիրտի խտությամբ: Պարզվել է, որ ալկոհոլի 60-80 տոկոս պարունակությունը բավարար է մանրէները սպանելու համար: Սպիրտի 40 տոկոս պարունակությամբ ըմպելիքը մեկ րոպեում ոչնչացնում է բերանի խոռոչի բակտերիաները:

Սակայն, հետազոտության արդյունքներով, որն անցկացվել է 47 առողջ փորձարկվողների մասնակցությամբ, պարզվել է, որ ալկոհոլի մեծ չափաքանակը ստամոքսի պատերի վնասում եւ նույնիսկ արյունահոսություն է առաջացնում:

10-տոկոսանոց սպիրտից վնասված հյուսվածքների ինքնավերականգնման համար 24 ժամ է պահանջվել: Դրանից բացի, ալկոհոլի քրոնիկական օգտագործումը դիարեա, սրտխառնոց եւ փսխում է առաջացնում, ինչպես նաեւ աղիներում ախտածին բակտերիաների թվի մեծացման է բերում, հայտնում է Science Alert-ը:


News
աղբյուր Գիտնականները հայտնել են ալկոհոլի նոր վտանգի մասին

(Visited 2 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր