Ահա, թե ինչու պետք չէ խաղալ օրալ հակաբեղմնավորիչների ընդունման հետ. դա բոլորովին կատակ չէ

Ներկայացնում ենք՝ արդյոք պետք է ընդունել օրալ հակաբեղմնավորիչներ, ի՞նչ վտանգ է դա հասցնում կնոջ օրգանիզմին և ինչ նախազգուշական միջոցներ է պետք պահպանել ընդունելու դեպքում:

11 տհաճ կողմնակի ազդեցություն

1․ Թրոմբոզ

Թրոմբի, թոքային զարկերակի տրոմբոէմբոլիայի, ուղեղի կաթվածի առաջացման ռիսկը հակաբեղմնավորիչներ ընդունող կանանց դեպքում ավելի բարձր է, քան այլ միջոցներով պաշտպանվողների դեպքում:

2. Քաղցկեղի առաջացման ռիսկ

Համարվում է, որ հորմոնալ հակաբեղմնավորիչների մշտական օգտագործումը մեծացնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ռիսկը:

Մեծ է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Մյուս կողմից՝ ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը հաբերի ընդունումը նվազեցնում է:

3. Սրտանոթային համակարգի հետ կապված բարդություններ

Դեղամիջոցների ընդունման հաճախադեպ կողմնակի ազդեցություն է սրտի իշեմիկ հիվանդությունը:

4. Արնահոսություն ոչ ցիկլի ժամանակ

Հակաբեղմնավորիչներ ընդունելիս ամսականը լինում է ստույգ ժամանակին կամ ընդհանրապես բացակայում է: Դա նորմալ է, դրանց ազդեցության մեխանիզմն է: Նորմալ է նաև ոչ մեծ արնահոսությունը ցիկլից դուրս, դա կարող է շարունակվել դեղամիջոցի ընդունումից հետո առաջին 3 ամիսներին:

5. Սրտխառնոց

Շատ հորմոնալ հակաբեղմնավոիչներ սրտխառնոց են առաջացնում: Սկզբում դա նորմալ է, այդ նշանները պետք է աստիճանաբար վերանան: Եթե չի անցնում, բժշկի դիմեք:

6. Գլխացավեր և միգրեն

Եթե ցավերը մշտական են, պետք է բժշկի դիմել:

7. Ընկճախտ

Հաճախ առաջանում է օրալ հակաբեղմնավորիչներ ընդունելու պատճառով:

8. Կաթնասնկախտ

Կարող է բակտերիալ վագինոզ կամ կաթնասնկախտ առաջանալ:

9. Լիբիդոյի նվազում

Դեղամիջոցի երկար ընդունումից հետո կարող է էրոգեն գոտիների լիակատար անզգայնություն առաջանալ: Նաև հեղուկի բացակայություն հեշտոցում, որոշ կանայք կարող են նույնիսկ զզվանք ունենալ զուգընկերոջ և սեռական ակտի նկատմամբ:

10. Տհաճ տեղային ախտանիշեր

Կարող են առաջանալ տարբեր փոփոոխություններ հեշտոցի հատվածում: Կարող է արտազատման սակավություն կամ առատություն դիտվել:

Այդ փոփոխություններն անվնաս են, բայց երբեմն կարող են վարակի նշան լինել: Պետք է բժշկի դիմել:

11. Վեներական հիվանդություններ

Դեղամիջոցների ընդունումը չի կարող վեներական հիվանդություններ առաջացնել: Սակայն դրանցով վարակվելու հավանականությունը մեծանում է, մանավանդ մշտական զուգընկերոջ բացակայության դեպքում:


News
աղբյուր Ահա, թե ինչու պետք չէ խաղալ օրալ հակաբեղմնավորիչների ընդունման հետ. դա բոլորովին կատակ չէ

(Visited 1 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր