Շարժական արագաչափերը մարդկանց սահմանադրական իրավունքի խախտում է. Փորձագետ

Այս կամ այն ավտոտրանսպորտի կողմից արագության գերազանցումը ֆիքսող արագաչափերը պատրաստվում են դարձնել շարժական եւ վարորդների տեսադաշտում չերեւացող, որը օրենքի խախտում է: Այս մասին փետրվարի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է  «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությա համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:

Այդպիսով,  Պեդանյանի խոսքով, այս պարագայում կբացակայեն ճանապարհին կամ մայրուղուն արագաչափի առկայության մասին հայտնող ճանապարհային նշանները:

«Ստացվում է, որ ճանապարհներին դրված հին արագաչափերը  այս ամբողջ ընթացքում չեն կատարել իրենց գործառույթը եւ միայն նպաստել են վարորդներից փող վերցնելուն, իսկ ճանապարհների անվտանգության հարցերը ոչ մի կերպ չեն լուծվել»,- նկատեց ՀԿ-ի համահիմնադիրը:

Բացի այդ, Պեդանյանը նկատեց, որ արագաչափերը միշտ չէ, որ ֆիքսում են իրական տուգանքի չափը՝ գրանցելով տուգանքների իրական թիվը գերազանցող գումար:

Պեդանյանը պարզաբանեց նաեւ, որ արագությանը հետեւելը այսուհետ գաղտնի կլինի, իսկ արագաչափերը կամրացվեն ոչ թե ոստիկանության մեքենաներին, այլ սովորական քաղաքացիական մեքենաներին, որը ինքնըստինքյան արդեն օրենքի խախտում է:

Միաժամանակ, փորձագետի կարծիքով իշխանություններն իրենց առաջ միայն մեկ նպատակ են դրել՝ ինտենսիվորեն լցնել պետական բյուջեն, իսկ դա չի ենթադրում ճանապարհներին վտանգների կրճատում:

Իր հերթին, փաստաբան Գեւորգ Դավթյանը ընդգծեց, որ չկա որեւէ նորմատիվ ակտ, որով կկարգավորվի շարժական արագաչափերի գործունեւությունը, իսկ դա, նրա կարծիքով, Սահմանադրության ուղղակի խախտում է:

«Դրանից բխում է, որ այս արագաչափերի օգտագործումը ուղղված է միայն տուգանքների աճի ապահովմանը»,-փաստեդ փաստաբանը:

Նրա խոսքքով՝ հասարակությունը այս հարցում պետք է զգոն լինի եւ ակտիվություն դրսեւորի: Նա առաջարկեց քաղաքացիներին դիմել դատարաններ նույնիսկ աննշան տուգանքների պարագայում եւ պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքը: Սա, նրա կարծիքով, կստիպի իշխանություններին հրաժարվել այդ նախաձեռնությունից:

Բացի այդ, փաստաբանը նշեց, որ այս պարագայում գործ ունենք ուրիշի մասնավոր կյանքին միջամտության հետ, որը պետության հիմնական օրենքի լուրջ խախտում է:


News
աղբյուր Շարժական արագաչափերը մարդկանց սահմանադրական իրավունքի խախտում է. Փորձագետ

(Visited 1 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր