Տարածված առասպելներ և քիչ հայտնի փաստեր կեսարյան հատման մասին, որոնց մասին պետք է իմանան բոլորը

Տարածված առասպելներ և քիչ հայտնի փաստեր կեսարյան հատման մասին:

Կեսարյան հատումը կարող է երեխայի ծնունդի միակ հնարավոր ճանապարհը համարվել հետևյալ դեպքերից մեկում՝ կապված մոր և երեխայի կյանքի համար վտանգի հետ․

  • Երեխայի սրտի անոմալ ռիթմ
  • Խճճված պորտալար
  • Մի շարք հիվանդություններ, որոնցով տառապում է մայրը (հերպես, ՄԻԱՎ և այլ վարակներ, որոնք կարող են բնական ծննդաբերության դեպքում փոխանցվել)
  • Ընկերքի հետ կապված խնդիրներ
  • Արյան բարձր ճնշում կամ զարգացող դիաբետ կնոջ մոտ
  • Ծննդաբերության գործունեության բացակայություն
  • Պտղի սխալ դիրք կամ չափազանց մեծ քաշ

Առավել տարածված մոլորությունները՝

1. Եթե առաջին ծննդաբերությունը վիրահատությամբ եղավ, հետագայում էլ նույնը կլինի
Ամեն հղիություն անհատական է, պայմանավորված է մոր առողջական վիճակով և հղիության ընթացքով: Որոշում պետք է ընդունել ամեն հղիության դեպքում անհատապես:

2. Կեսարյան հատումը պակաս վնասվածքային է մոր համար
Վիրաբուժական միջամտության դեպքում հնարավոր չէ խուսափել ցավից, պարզապես այն առաջանում է ուրիշ մասում և քիչ ուշ: Կեսարյան հատումը ենթադրում է մաշկային ծածկույթների և արգանդի պատի ամբողջականության խախտում, ինչը երկարացնում է դրանից հետո վերականգնման տևողությունը: Վերքին պետք է լավ խնամք, որը դժվար է ապահովել երեխայի կյանքի առաջին օրերին, բացի դրանից՝ կարերը քանդվելու և ուժեղ արնահոսության ռիսկ կա:


News
աղբյուր Տարածված առասպելներ և քիչ հայտնի փաստեր կեսարյան հատման մասին, որոնց մասին պետք է իմանան բոլորը

(Visited 8 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր