Երեխա ունենալը պետք չէ հետաձգել մինչեւ ուշ մայրական տարիք. Մասնագետ

Շատ կանայք այսօր հետաձգում են երեխա ունենալը՝ ցանկանալով նախեւառաջ ստանալ լավ կրթություն, գտնել լավ աշխատանք եւ կարիերա անել: Մի կողմից, այդ ցանկությունը ժամանակակից աշխարհում լրիվ տրամաբանական է եւ հասկանալի, իսկ մյուս կողմից, որքան տարիքով մեծ է կինը, այնքան բարձր է հղիանալու եւ երեխային կրելու հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը, ասում է բժիշկ-ռեպրոդուկտոլոգ, բժշկական գիտությունների դոկոր Կարինե Կիրակոսյանը:

Մասնագետի խոսքով՝ 35 տարեկանից հետո նվազում են բնական ճանապարհով հղիանալու հնարավորությունները, ավելին՝ նվազում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների՝ օրինակ սերմնավորման կամ ԱՄԲ-ի (արտամարմնային բեղմնավորում) արդյունավետությունը: 40 տարեկանից հետո այս տեխնոլոգիաների արդյունավետությունը ավելի է նվազում, այդ պատճառով համաշխարհային  խոշոր կլինիկաներում նույնիսկ հրաժարվում են վերարտադրողական բժշկական օգնություն ցուցաբերել 42 անց պացիենտներին:

«Մենք եւս փորձում ենք այդպիսի պացիենտների չվերցնել: Վերջիվերջո, խոսքը մեծ նյութական ծախսերի մասին է, հորմոնալ լուրջ ծանրաբեռնվածության (ԱՄԲ֊–ի պարագայում) եւ ծայրահեղ ցածր արդյունավետության մասին: Այդ պատճառով իմ խորհուրդն է՝ չհետաձգել երեխա ունենալը մինչեւ ուշ մայրական տարիք»,-նշել է մասնագետը:

Նա նաեւ հավելել է, որ եթե զույգը բախվում է հղիանալու խնդիրների, պետք  չէ սպասել մինչեւ 35-40 տարեկան եւ միայն այդ ժամանակ դիմել ռեպրոդուկտոլոգին՝ որքան վաղ հայտնաբերվեն խնդիրները, այնքան հաջողության հնարավորությունները մեծ կլինեն:

Նշենք, որ ուշ երեխա ունենալը կապված է մի շարք պոտենցիալ խնդիրների հետ, օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգի հետ (https://med.news.am/arm/news/1901/ush-erekha-unenaly-metsacnum-e-krtsqagexdzi-qaxckexi-arajacman-vtangy.html): Բացի այդ, ուշ մայրանալու դեպքում կարող են ծնվել երեխաներ, ում մոտ ապագայում կարող են արագ զարգանալ Ալցհեյմերի հիվանդությունը, հիպերտոնիա կամ շաքարային դիաբետ: Հետաքրքիր է, որ հասուն տղամարդկանց երեխաներին եւս, որոշ հետազոտությունների համաձայն, մի շարք ռիսկեր կարող են սպառնալ: (https://med.news.am/arm/news/16026/50-n-anc-txamardkanc-hamar-vtangavor-e-erekha-unenaly.html)


News
աղբյուր Երեխա ունենալը պետք չէ հետաձգել մինչեւ ուշ մայրական տարիք. Մասնագետ

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...