Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը, նրա առողջական վիճակը ծանր է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 10-ին, ժամը 22:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 44 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ վերելակը խափանվել է 7-րդ և 6-րդ հարկերի միջակայքում, 1986 թ. ծնված Լ. Խ.-ը մնացել է ներսում, տեղի ուժերով փորձել են դուրս բերել, սակայն քաղաքացին ընկել է վերելակի հորանը:

Փրկարարները Խ.-ին դուրս են բերել վերելակի հորանից, ցուցաբերել առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:


News
աղբյուր Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը, նրա առողջական վիճակը ծանր է

(Visited 1 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր