Ամերիկացի զույգը, անհաջող ճանապարհորդության մեկնելով, «կորցրել է ամեն ինչ»

Կոլորադոյի բնակիչներ Թաններ Բրոդվելն ու Նիկի Վոլշը կորցրել են իրենց ամբողջ ունեցվածքը։ Նրանց պատմության մասին գրել է Tampa Bay Times թերթը։

Բրոդվելը 26 տարեկան է, Վոլշը՝ 24։ Երկուսն էլ պատմում են, որ հոգնել էին կյանքից, իրենց արած աշխատանքից։ Եվ սկսել են փող հավաքել։ Երկու տարի նրանք ծրագրել են ճամփորդությունը։ Նրանք վաճառել են ամեն ինչ, այդ թվում Բրոդվելի սպորտային ավտոմեքենան և նավակ են գնել։ Նավի ղեկավարման փորձ նրանք չունեին, սակայն Բրոդվելի հայրը պարապում էր նրանց հետ։

Փետրվարի 6-ին նրանք վերջապես ծով դուրս եկան՝ իրենց երազանքի հետևից։ Սակայն հաջորդ օրը նրանց նավն ինչ որ մի բանի բախվեց ջրի տակ և ջրի տակն անցավ։ Բրոդվելն ու Վոլշը հասցրել են նավից փրկել իրենց սոցապահովման քարտերը, մի քիչ կանխիկ գումար, փաստաթղթերը և իրենց շանը։ Զույգը հիմա ոչ տուն ունի, ոչ աշխատանք, ոչ խնայողություններ։ Նավը ապահովագրված չի եղել։ «Ես ամեն ինչ վաճառել էի, որ սա անեմ։ Եվ կորցրեցի ամեն ինչ 20 րոպեում»,–ասում է Բրոդվելը։

Գիշերը նրանք կանգ են առել էժան հյուրանոցում։ Առավոտյան նրանց մոտ են սկսել գալ մարդիկ և օգնություն առաջարկել։

Այժմ երիտասարդները պետք է հույսները դնեն միայն հարազատների և ընկերների օգնության վրա։ Սակայն Բրոդվելն ասել է, որ չի պատրաստվոմ հանձնվել և պետք է նպատակին հասցնի իր երազանքը։


News
աղբյուր Ամերիկացի զույգը, անհաջող ճանապարհորդության մեկնելով, «կորցրել է ամեն ինչ»

(Visited 2 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր