Արցախում ականի պայթյունից վիրավորված Նարեկի հետ կաշխատի հոգեբանը

Արցախի զորամասերից մեկում նախորդ տարվա նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանը ծանր հոգեբանական վիճակում է գտնվում եւ հոգեբանի կարիք ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկի մայրը` Սեդա Ղարիբյանը:

«Նարեկը դեռ ոչինչ չգիտի դեպքի մանրամասների մասին, անընդհատ հարցեր է տալիս, մենք էլ չենք կարողանում պատսխանել: Կարծում ենք, որ տղայիս հեգեբանի աջակցութունն է պետք եւ պետք է հոգեբանի դիմեմ, որ երեխայիս հետ աշխատի»,-ասաց Նարեկի մայրը:

Տիկին Սեդան հավելեց, որ Նարեկը դեռ վիրահատության չի ենթարկվել, սպասում են, որ աչքում հավաքված արյունը մաքրվի, որպեսզի վիրահատությունը իրականացվի: Նշենք, որ աչքի վիրահատությունից բացի Նարեկը պետք է նաեւ ականջի վիրահատության ենթարկվի:

Նշենք, որ առ այսօր Պաշտպանության նախարարությունը ոչ մի անգամ չի հետաքրքրվել Նարեկի առողջական վիճակով:

Հավելենք, որ Ստեփանակերտում Նարեկի մեկ աչքը հեռացրել են, մյուս աչքի տեսողությունն էլ հույս կա, որ կվերականգնվի։

Ավելի վաղ գրել էինք, որ նախորդ տարի նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել ականապայթյունային վիրավորում:


News
աղբյուր Արցախում ականի պայթյունից վիրավորված Նարեկի հետ կաշխատի հոգեբանը

(Visited 1 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր