ԹԵՍՏ. Ո՞վ եք դուք ձեր ամուսնու համար՝ տնային տնտեսուհի՞, սիրուհի՞, թե՞ բարեկամ․ ընտրե՛ք նկարներից որևէ մեկը

Ձեր առջև տղամարդու երեք տեսակ է՝ գործունյա և ապահովված տղամարդ, սովորական բանվորական աշխատանքով զբաղված տղամարդ և ստեղծագործ անհատականություն: Ընտրե՛ք…

1. Գործունյա մարդ

Գործունյա մարդիկ առանձնանում են իրենց և շրջապատի հանդեպ պահանջկոտությամբ: Նրանց համար կարևոր է, որ կյանքի ուղեկիցը խնամված տեսք ունենա և կարողանա իրեն ճիշտ պահել հասարակության մեջ: Որպես կանոն, այդպիսի տղամարդիկ ապահովված են և այնքան էլ ուշադրություն չեն դարձնում կնոջ՝ որպես տնային տնտեսուհու հմտությունների վրա. ի վերջո վարձու անձնակազմը կապահովի տան մաքրությունը, կարգուկանոնը: Եթե ձեր ամուսինը գործունյա մարդ է, դուք ավելի շատ պետք է ոճային տեսքով, հումորի զգացումով սիրուհի լինեք նրա համար, իսկ եթե դրան զուգահեռ նաև հոգատար կին և մայր լինեք, ուրեմն նրա բախտը իսկապես բերել է:

2. Վարպետ

Բանվորական աշխատանքով զբաղված տղամարդու համար կարևոր է ամեն երեկո վերադառնալ մաքուր և համարավետ իր տունը, որտեղ նրան սպասում է տաք կերակուր և հանգիստ անկեղծ զրույց կնոջ հետ: Նա հաճույքով կօգնի ձեզ դաստիարակելու երեխաներին և կենցաղային որոշ հարցեր լուծելու, սակայն տան իրական տնտեսուհին դուք եք: Դուք պետք է կարողանաք այնպես վարել կենցաղը, որ ձեր համատեղ կյանքը ներդաշնակ լինի: Ահա ձեր ընտանիքի մոդելը՝ կինը հրաշալի մայր է, տան օջախի պահապանը, հուսալի պարանոցը, իսկ տղամարդը հոգատար ամուսին, ոսկի ձեռքեր:

3. Արվեստի մարդ

Արվեստի մարդիկ շատ նուրբ հոգեկերտվածք ունեն: Նրանք խոցելի են և անընդհատ ոգեշնչման աղբյուր են փնտրում: Նրանց համար կարևոր չէ տան կարգուկանոնը, քանի որ թեթև քաոսային միջավայրը կարող է նրանց համար ոգևորիչ խթան լինել: Կնոջ մեջ ամենից առաջ նրանք ուզում են տեսնել հասկացող մեկին, անկեղծ բարեկամի, ում հետ կարելի է բարձրակարգ խոսակցություններ վարել արվեստի մասին: Պետք չէ զգուշանալ այլ կանանց հետ նրա շփումներից, եթե դուք նրա համար իսկական հենարան լինեք, նա կդառնա ձեր կյանքի հավատարիմ և հուսալի ուղեկիցը:

(Visited 26 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր