ԱՊՇԵՑՈՒՑԻՉ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ..պարզվում է Գագիկ Շամշյանը….սա պետք է կարդան բոլորը.Ահավոր է

loading...

fc0456c921b485859637c98ed97eed71

Загрузка...

Նույնիսկ մեր օլիգարխների սափրագլուխներն այսքան դաժան չէին գտնվել իմ նկատմամբՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց ՚Նաիրիՙ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վերջինս այսօր դաժան ծեծի է ենթարկվել Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում:

Գագիկ Շամշյանը իր մասնագիտագիտական գործունեության ընթացքում բազմիցս բռնությունների է ենթարկվել, սակայն նման ծանր վնասվածքներ ՚Առավոտՙ եւ ՚Չորրորդ իշխանությունՙ թերթերի ֆոտոթղթակիցը ստանում էր առաջին անգամ:

Ըստ Գագիկ Շամշյանի` ինքը Լեզվաբանական համալսարանի ուսանողների ակցիայից հետո մյուս լրագրողների հետ գնացել է հիշյալ բուհ եւ ցանկացել է ստանալ նաեւ համալսարանի ղեկավարության կարծիքը: Անվտանգության աշխատակիցների հետ լեզվակռիվ է սկսվել, որից հետո իրեն ծեծի են ենթարկել:

Իսկ ծեծողների ինքնությունը պարզելու համար ըստ Շամշյանի կան բավարար փաստեր. ՚Համալսարանի անվտանգության աշխատակիցներն էին, ինչպես նաեւ պրոռեկտորներից մեկը: Նրանց դուր չեկավ, երբ ես կատարում էի իմ մասնագիտական պարտականությունը` լուսանկարում է հարմար դիրքից: Երբ ինձ ծեծում էին, հասցրել եմ կատարել մի քանի լուսանկարներ: Քիչ առաջ պարզեցի նաեւ, որ համալսարանում տեղի ունեցող միջոցառմանը ներկա հեռուստաընկերությունները եւս նկարահանել են, թե ինչպես են ինձ ծեծումՙ:

Գագիկ Շամշյանը վրա հարձակվողները նրան խփել են նաեւ վայր ընկած ժամանակ: Ֆոտոլրագրողի ստացել է ուժեղ հարվածներ գոտկատեղից ներքեւ: ՚Նաիրիՙ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը նշեց, որ բոլոր հետազոտությունները կատարվել են: Ըստ բժշկի` Շամշյանի մոտ ախտորոշվել է միզուկի առաջնային հատվածի մասնակի վնասում, եւ հիվանդի վիճակը աստիճանաբար կայունանում է:

Գագիկ Շամշյանը եւս հաստատեց, որ իր վիճակը գնալով կայունանում է: Նա հայտնեց նաեւ, որ իրեն արդեն այցելել են ոստիկանությունից:

Ինչպես ՚Ա1+ՙ-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից` ընթանում է հետաքննություն:

Ի դեպ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դեպքից հետո գնացել է Լեզվաբանական համալսարան` միջադեպի հետ կապված մանրամասներ ճշտելու համար:

Ըստ նրա` բուհի անվտանգության աշխատակիցները անմիջապես թաքցրել են իրենց վկայականները եւ հրաժարվել որեւէ մեկնաբանություն ներկայացնել:

Իսկ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից եւ ՚Ա1+ՙ-ին մեկնաբանություններ ստանալ չհոջողվեց: Սկզբում բուհի ռեկտորի` Սուրեն Զոլյանի քարտուղարուհին ասում էր, որ ռեկտորը տեղում չի, հաջորդ անգամ ասաց, որ խորհրդակցության է, իսկ վերջին զանգին էլ պատասխանեց պահակը` նշելով, որ աշխատանքային ժամը արդեն վերջացել է եւ չգիտի, թե հիմա որտեղ է ռեկտորը եւ որեւէ մեկն ընդհանրապես ղեկավարությունից:

աղբյուր


Նման նյութեր  

loading...
Загрузка...

ՓԱԿԵԼ