Կարեն Կարապետյանը՝ հանդիպման չեղարկման մասին. Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ վաղը Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպման չեղարկման վերաբերյալ։

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ փնտրելու համար:

Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձեւաչափի, օրակարգի եւ լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաեւ հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչեւ մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբեւէ նման ձեւաչափով բանակցությունների մասին չեմ լսել:

Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձեւաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»,- նշել է Կարապետյանը:


News
աղբյուր Կարեն Կարապետյանը՝ հանդիպման չեղարկման մասին. Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ

(Visited 13 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր