Ու՞մ են ՀՀԿ-ում մեղադրում միտինգների կազմակերպման մեջ և ու՞մ են տեսնում վարչապետի պաշտոնում

Ապրիլի 17-ից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության միապաղաղ անդորրը խաթարվեց. այն խաթարեց Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած լայնամասշտաբ ընդդիմադիր շարժումով, որի ծանր հրետանին երիտասարդներն են:

ՀՀԿ-ն դեռ չէր հասցրել այս հարվածից ուշքի գալ, մեկ էլ ստացավ երկրորդը՝ ապրիլի 23-ին՝ երեկ, հասարակական ուժեղ ճնշման հետևանքով, հրաժարական տվեց ՀՀԿ-ի միակ և անփոխարինելի առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը. հրաժարական տվեց՝ իր այդ քայլով կռիվ գցելով անտեր և անթիկունք մնացած հանրապետականների միջև:

Պարզվում է ՝ այս կուսակցության ներսում շատ լուրջ խմորումներ են ծավալվել, որոնք առվել ցայտուն են դրսևորվում հատկապես վարչապետի թեկնածուի հարցում:

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ի հնաբնակները Հայաստանի վարչապետի թեկնածուի պաշտոնում ցանկանում է առաջադրել նորաձև սթայլով աչք ծակող վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, որին, սակայն, հակադրվում են անհնազանդ ու անբռնազբոս երիտասարդները. ՀՀԿ-ի երիտթևի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Վիգեն Սարգսյանն է:

Թե ի՞նչ հանգուցալուծում կստանա այս վեճը, ինչպե՞ս կլուծվի թնջուկը, կիմանանք կարճ ժամանակ անց, իսկ մինչ այդ հիշեցնենք, որ երեկվանից անհետացած Սերժ Սարգսյանն այսօր հայտնվել է և հրատապ կարգով հրավիրել «Հանրապետական» կուսակցության Գործադիր մարմնի նիստ:

Հավելենք նաև, որ, ըստ մեր տեղեկությունների, ՀՀԿ-ի Գործադիր մարմնի նիստը հրավիրվել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ՝ հանրապետականների նախաձեռնությամբ. նրանք պարտավորեցրել են Սերժ Սարգսյանին գալ և մասնակցել Գործադիր մարմնի նիստին, որի ժամանակ հայտնել են, որ ընդդիմադիր շարժման հովանավորի և ֆինանսավորողի դերում իրենք կասկածում են Կարեն Կարապետյանին:

Ըստ հանրապետականների՝ հենց Կարեն Կարապետյանն է «Գազպրոմի»  փողերով  սաղմնային փուլում գտնվող ընդդիմադիր շարժումը ֆինանսավորել և հասցրել այս մակարդակի:


News
աղբյուր Ու՞մ են ՀՀԿ-ում մեղադրում միտինգների կազմակերպման մեջ և ու՞մ են տեսնում վարչապետի պաշտոնում

(Visited 15 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր