ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում իրականացնել իշխանության խաղաղ փոխանցում օրենքի համաձայն

ԱՄՆ-ը Հայաստանին կառուցողական երկխոսության կոչ է արել:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հանդես է եկել նոր հայտարարությամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:«Առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը եւ նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձեւավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն:Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել եւ իշխանության խաղաղ փոխանցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով եւ օրենքի գերակայության սահմաններում:

Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների եւ Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները:Որպես Հայաստանի բարեկամ եւ գործընկեր, մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական եւ խաղաղ ճանապարհով ձեւավորելու նպատակով»,-ասել է նա:


News
աղբյուր ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում իրականացնել իշխանության խաղաղ փոխանցում օրենքի համաձայն

(Visited 3 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...