Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին ասել է, թե ինչ են անելու առաջիկայում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր Սարգսյանը գրեթե չի պատասխանել հեռախոսազանգերին, չի ցանկացել հանդիպել իրեն հանդիպման խնդրանքով դիմածներին։ Միակ բացառությունը եղել են ուժայինները` Վլադիմիր Գասպարյանը, Վիգեն Սարգսյանը, Գեորգի Կուտոյանը, որոնց հետ քննարկել է երկրի, սահմանների վիճակը:

Երեքշաբթի արդեն ինքն է նախաձեռնել ԳՄ նիստը, որի ընթացքում «բավականին սառը, ինքնատիրապետումն ամբողջովին տեղը` ասաց, որ առաջ ենք գնալու, վարչապետի հարցում առաջադրելու ենք մեր թեկնածուին, փորձելու ենք մաքսիմալ լինել օրենքների շրջանակում, նաեւ բաց՝ երկխոսության համար։Եթե այդ երկխոսության արդյունքում ստացվի այնպես, որ ստիպված լինենք գնալ արտահերթ ընտրությունների, գնալու ենք՝ 55 տոկոս չենք վերցնի, ավելի քիչ կվերցնենք, սակայն կուսակցությունը կա, կառույցները կան, եւ մենք մեր քաղաքական պայքարը պետք է մղենք, առաջիկայում կստեղծենք հարթակ` բոլոր կուսակցությունների հետ քննարկումներին, այդ թվում եւ` արտահերթ ընտրություններին վերաբերող»: Ցանկանում էր դրանով կանխե՞լ առնետավազքը թիմից։ «Առնետավազք չկար էլ»:


News
աղբյուր Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին ասել է, թե ինչ են անելու առաջիկայում. Հրապարակ

(Visited 16 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր