Առճակատում Կարեն Կարապետյանի ու ՀՀԿ-ի միջեւ. Ինչ է կատարվել երեկ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության միջեւ երեկ ողջ օրը առճակատում է եղել. Կարապետյանը ցանկացել է, որ ՀՀԿ-ն իրեն առաջադրի վարչապետ, որպեսզի որոշ ժամանակ էլ ունենա լիազորություններ:

Սակայն այս ամենը նա ոչ թե ՀՀԿ-ականներին անձամբ է ասել, այլ միջնորդավորված, ավելին՝ Կարապետյանը որոշել է ՀՀԿ անունից միանձնյա որոշումներ կայացնել:«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խմբակցությունում մի մասը դեմ է եղել Կարապետյանի վարչապետությանը: Ավելին` երեկ ՀՀԿ-ականները ցանկացել են Կարապետյանին հրավիրել խորհրդարան, հանդիպել նրա հետ, բայց նրան գտնել չի հաջողվել:ՀՀԿ-ականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը Կարապետյանից: Ավելի ուշ Սերժ Սարգսյանն է հանդիպել կուսակիցների հետ. բացի այն, որ նա հայտարարել է ՀՀԿ նախագահի պաշտոնը թողնելու մասին, նաեւ ակնարկել է ՀՀԿ-ի` «այժմյանից տարբերվող դերակատարության մասին». ոմանք ենթադրում են, որ ՀՀԿ-ն ընդդիմություն է դառնում»:


News
աղբյուր Առճակատում Կարեն Կարապետյանի ու ՀՀԿ-ի միջեւ. Ինչ է կատարվել երեկ. Ժողովուրդ

(Visited 12 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր