Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին և Կարեն Կարապետյանին

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին և Կարեն Կարապետյանին, որում ասված է.

«Պարոն ժողովրդի թեկնածու և պարոն փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ երկրում վերջին շրջանում կատարվող գործողությունները լուրջ վնասել են ժողովրդի սոցիալական վիճակին։ Այժմ, երբ ամեն բան գրեթե պարզ ու հստակ է, ձեր կողմից կատարվող քայլերը նմանվում են ժամանակ ձգելու փորձի։ Մարդիկ չեն գնում աշխատանքի, չեն կարողանում աշխատել խանութները, մի խոսքով երկրում գումարի շրջանառություն գրեթե չի կատարվում։

Պարոն Կարապետյան, խնդիրը առաջինը վնասելու է Ձեզ և ձեր շրջապատին։ Հասկանում եք չէ՞, որ մարդիկ չեն կարողանալու վճարել գազի, լույսի և ջրի վարձը։ Խանութները չեն կարողանալու վճարեն իրենց տարածքների վճարը, որոնց մեծ մասը նաև ձեր մտերիմներին է պատկանում՝ տարատեսակ մոլեր և վարձով տրվող տարածքներ։ Մարդիկ արդեն բողոքում են, որ որոշ բանկերից գումար չեն կարողանում ստանալ։ Այս վիճակը հավատացեք շատ ավելի պայթյունավտանգ է, քան տարիներ շարունակ իշխանության կողմից խափված ապրելը։ Դուք այս պահին հաստատ պատրաստ չեք գործազուրկ ժողովրդի հարվածին։

Պարոն Փաշինյան, խնդիրը վտանգավոր է նաև ձեզ համար, քանի որ որոշակի ժամանակահատված հետո ժողովուրդը ընտրելու է գումար աշխատելը ոչ թե հրապարակում կանգնելը։ Ձեր շարքերում ևս կան մարդիկ, ովքեր այս պահին լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն ու դրանք վերականգնելը հետագայում շատ դժվար է լինելու, որոշների դեպքում նույնիսկ անհնարին։

Այդ պատճառով խնդրում և պահանջում եմ կատարել վերջնական քայլ ու լուծել այս խնդիր։ Ասում եմ դա հիմա, քանի որ այս պահին ամեն բան հստակ է, պակասում է միայն ձեր երկուսի վճռականությունը կոնկրետ պահանջներ դնելու և դրանք կատարելու համար։ Երկուսդ էլ ծանոթ եք ժողովրդի պահանջին, երկուսդ էլ գիտեք դրա լուծման եղանակը։

Մենք այն երկիրը չենք, որ մարդիկ հետ գցած գումարներ ունենան բարձերի տակ պահած ու դրանցով գոնե ավել 1 ամիս ապրեն։

Հարգանքներով՝ ժողովուրդ»։


News
աղբյուր Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին և Կարեն Կարապետյանին

(Visited 17 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր