ՊՆ-ում լարված վիճակ է

«ՊՆ-ում այս օրերին բավականին լարված վիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր տեղակալների հետ մինչեւ ուշ գիշեր մնում է ՊՆ-ում:

Ավելին՝ արդեն մի քանի օր է, ինչ նրա տեղակալները մի շարք գեներալների հետ միասին գիշեը հերթապահում են ՊՆ-ում: Ըստ էության, պատճառը ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակն է, ինչպես նաեւ սահմանում հակառակորդի որոշակի տեղաշարժը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանից: Նա ասաց, թե «նախարարը աշխատանքի է գալիս վաղ առավոտյան եւ գնում է ուշ երեկոյան, ուստի վերջինիս աշխատանքային գրաֆիկի մեջ որեւէ փոփոխություն չի նկատել»:

(Visited 190 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր